
Համաձայն Գյումրիի սելեկցիոն կայան ՓԲԸ-ի և ռուս-շվեյցարական Bionovatic ՍՊԸ-ի միջև 2019 թվականի «Արմպրոդէքսպո 2019 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի ժամանակ կնքված համագործակցության վերաբերյալ հուշագրի, Bionovatic ՍՊԸ-ն 2020 թվականին Գյումրիի սելեկցիոն կայան ՓԲԸ-ին է տրամադրել հացահատիկային մշակաբույսերի աճի խթանման և պարարտացման օրգանական պարարտանյութեր, ինչպես նաև երկու գիտական կազմակերպությունների համապատասխան մասնագետներից ստեղծվել է աշխատանքային խումբ հետագա գործունեությունը կոորդինացնելու համար։ 2020 թվականից կայանը փորձարկելու է օրգանական խթանիչները և պարարտանյութերը, դրանց արդյունավետությունը գնահատելու նպատակով։ Փորձարկումները նպատակ ունեն զարգացնել և խթանել օրգանական տեխնոլոգիաների կիրառումը՝ բույսերի պաշտպանության և բերքատվության ավելացման նպատակով, ինչպես նաև ներդնելու համաշխարհային նոր տեխնոլոգիաները ՀՀ-ում: Կիրառման արդյունավետությունը հաստատվելուց հետո օրգանական աճի խթանիչների կիրառման ծավալները աստիճանաբար կավելացվեն։