«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի աշխատողների կողմից ստեղծվեց արհմիություն և այն անդամագրվեց ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը ։ Հուսով ենք միասնական և վստահ աշխատանքը կլինի հիմնական նպատակը, որը կօգնի պաշտպանել աշխատողների շահերը աշխատավայրում, կբարելավի աշխատանքային պայմանները և աշխատանքային անվտանգությունը, հնարավորություն կստեղծի աշխատողներին արտահայտել իրենց տեսակետը հասարակությունում առկա խնդիրների շուրջ։