
Ձեռք է բերվել համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն “Գյումրիի սելեկցիոն կայան” ՓԲԸ-ի և ՌԴ Հյուսիսային Կովկասիտարածաշրջանի կարտոֆիլի սերմնարտադրության առաջատար <<Ֆատ-Ագրո>> ՍՊԸ-ի միջև։ Համագործակցության արդյունքում 2020 թվականին <<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ին կտրամադրվի 16 տարբեր սորտերի կարտոֆիլի օրիգինալ սերմեր, որոնք կցանվեն կայանում՝ գիտափորձարարական աշխատանքների նպատակով։ Առավել բարձր արդյունավետություն ունեցողները հետագայում կընդգրկվեն սերմնաբուծության աշխատանքներում։ Բացի դրանից,Ընկերությունը <<Ֆատ-Ագրո>> ՍՊԸ-ից ներկրելու է նաև սուպերէլիտա և էլիտա վերարտադրության կարտոֆիլի սերմեր (վաղահաս, միջին վաղահաս, միջահաս), որոնք կցանվեն Ընկերությունում 2020 թվականին և արդեն աշնանը Ընկերությունը վաճառքում կունենա Էլիտային և առաջին վերարտադրության բարձր վերարտադրության կարտոֆիլի տարբեր սորտեր։