
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտա-արտադրական ՓԲԸ-ի և «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության Գյումրու տարածքային կենտրոնի» միջև ձեռք բերված համագործակցության շրջանակներում, «Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ում այսօր հավաստագրեր հանձնվեցին Ընկերությունում մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման նպատակով վճարովի եռամսյա աշխատանքային պրակտիկա անցած երկու մասնագետների։ Իրականացվող ծրագրի նպատակն է՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին ներգրավել գյուղատնտեսական գիտա-արտադրական պրակտիկ աշխատանքներին և Ընկերությունում տարիների ընթացքում կուտակված փորձն ու գիտելիքները փոխանցել նոր սերնդին, հետագայում Ընկերության թափուր հաստիքները համալրելու, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում գործունեություն ծավալելու ակնկալիքով: Ծրագիրը շարունակական է և Ընկերությունում համապատասխան կրթություն ունեցող մասնագետների վճարովի պրակտիկան շարունակվելու է: