
Տնկանյութն արտադրության է դրվել «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ում՝ սորտափորձարկման արդյունքում։
Սորտը Հայաստան է ներկրվել է ՌԴ «Ֆատ-Ագրո» կազմակերպությունից, «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ի կողմից իրականացվող կարտոֆիլաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ՀՀ-ում հիմնել կարտոֆիլի էլիտա վերարտադրության տնկանյութի համակարգված արտադրություն։
Սորտն իրեն դրսևորել է գերազանց և ապահովել բարձր ցուցանիշներ, ապահովելով իր պոտենցիալ բերքատվությունը՝ 40 ց/հա։
Կարտոֆիլի արտադրությունը պարենային անվտանգության ապահովման հարցում ունի առանցքային նշանակություն՝ ինչպես հացահատիկը, ինչի պատճառով Ընկերությունը կարճաժամկետ հեռանկարում կարտոֆիլի էլիտա վերարտադրության տնկանյութի արտադրությունը ավելացնելու է 8-10 անգամ։
2020 թվականի նոյեմբերի 15-ից վաճառքում կլինեն էլիտա և առաջին վերարտադրությունների տնկանյութեր։