
ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹ՝ ՑԱՆՔԻ ԴԻՄԱՑ
Հաշվի առնելով երկրում տիրող ռազմական իրադրությունը , ինչպես նաև պարենային անվտանգության ապահովման և հողային ռեսուրսի նպատակային և արդյունավետ օգտագործման կարևորությունը , «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն հավատարիմ մնալով իր առաքելությանը,իրականացնում է ծրագիր՝ ՀՀ-ում աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացման ուղղությամբ։

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ից գնելով բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) աշնանացան ցորենի սերմացու, Ընկերությունը,յուրաքանչյուր 1 հա-ի համար գնված սերմացուի դիմաց, անվճար հիմունքներով, կտրամադրի 20 լիտր դիզելային վառելանյութ։ Սերմացուի ցանքի նորման՝ 320 կգ/հա։
Ծրագիրը վերաբերում է ինչպես Արարատի և Արմավիրի տարածաշրջանների, այնպես էլ այլ տարածաշրջանների հողօգտագործողներին, ովքեր դեռ հնարավորություն ունեն կատարելու աշնանացանի աշխատանքներ, կամ ցանկություն ունեն այսօրվանից ապահովագրել և պահեստավորել իրենց հաջորդ տարվա սերմացուի պաշարը։
Վաճառվող սերմացուի 1 կգ-ի արժեքը ՝
1․ 250 դրամ (սուպերէլիտա վերարտադրություն)
2․ 220 դրամ (էլիտա վերարտադրություն)
Վաճառքում առկա են <<Մակար>>, <<Բեզոստայա-1>>, <<Գռոմ>>, <<Կրասնոդարսկայա-99>> սորտերի սերմացուներ, որոնք նախատեսված են և լեռնային և նախալեռնային, ջրովի և անջրդի պայմանների համար։
Ծրագիրը գործում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։
Միևնույն ժամանակ, Ընկերությունը կտրամադրի անվճար խորհրդատվություն: Խորհրդատվության և ծրագրին վերաբերող ցանկացած այլ հարցի համար կարող եք գրել նամակ՝ info@gselection.am էլ-փոստին կամ զանգահարել
(0312) 6-62-39, 055/199-336 և 055/343-918 հեռախոսահամարներով՝ երկուշաբթի- շաբաթ օրերին մինչև ժամը 15:00: