
Ղուկասյանի 17 սորտը բուսաբանական առանձնահատկություններով և տնտեսական նշանակությամբ տարբերվում է թելատու տեսակից: Սորտը յուղատու է, պատկանում է Linum ընտանիքին (Linaceae), միջերկրածովյան ենթատեսակին (subsp.mediterranium Vavet Ell):
Ղուկասյանի -17 սորտը բուծվել է Գյումրիի սելեկցիոն կայանում` մասսայական ընտրության ճանապարհով,Ղուկասյանի տարածաշրջանի կտավատի համակցություններից (պոպուլյացիաներից):
Շրջանացվել է 1948թ.: Սորտի հեղինակներն են` Ա.Պ.Վերնիգորը, Ա.Ե.Գուլանյանը:
Բույսերի ծաղկումը տևում է 25-29 օր:
Վեգետացիոն շրջանը 80-85 օր է:
Պտուղը հնգամաս կլորավուն տուփիկ է` 0.5-0.7 սմ լայնությամբ, որտեղ մեկուսացված և զետեղված են տասական հատիկներ:
Հատիկները երկարավուն են, դարչնագույն փայլով: 1000 հատիկի կշիռը 6-8 գրամ է:
Յուղի պարունակությունը հատիկներում առավելագունը 40-45 %: Բերքատվությունը կախված ագրոտեխնիկայից` 12-15 ց/հա:
Կտավատը ցանվում է վաղ գարնանը, հացահատիկային մշակաբույսերին համընթաց:
Ցանքի նորման` 50-55կգ/հա:

Ցանվում է սովորական հացահատիկային նեղաշար շարքացաններով:
Վեգետացիայի ընթացքում, տեղումների բացակայության պարագայում, պտուղների կազմավորման ժամանակ անհրաժեշտ է ջրել:
Ներկայումս, «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում վաճառքում առկա է յուղատու կտավատի էլիտա վերարտադրության սերմացու, 1 կգ-ի արժեքը՝ 600 ՀՀ դրամ:
Միևնույն ժամանակ, Ընկերությունը կտրամադրի անվճար խորհրդատվություն: Խորհրդատվության և ցանկացած այլ հարցի համար կարող եք գրել info@gselection.am էլ-փոստին կամ զանգահարել (0312) 6-62-39, 055/199-336 և 055/343-918 հեռախոսահամարներով՝ երկուշաբթի- շաբաթ օրերին մինչև ժամը 15:00