
Ի գիտություն «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ի հետ համագործակցող գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների, Ընկերությունը մշակել է աշնանացան ցորենի, գարնանացան գարու,ոսպի, սիսեռի, լոբու, կարտոֆիլի, կորնգանի, առվույտի, սեղանի ճակնդեղի էլիտա և սուպերէլիտա վերարտադրության սերմերի ձեռք բերման կանխավճարային գնման համակարգ: Ընթացակարգը Տնտեսվարողը պայմանագիր է կնքում ընկերության հետ որտեղ սահմանվում են սերմնացուի տրամադրման ժամկետները, քանակը և տեսակը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում կատարել վճարումը մաս մաս` նախօրոք փոխանցելով գումարի 50% տնտեսվարողը հնարավորություն կունենա ամրագրել պայմանագրով սահմանված սերմերի խմբաքանակը, իսկ սերմերը վերցնելուց առնվազն 10 օր առաջ տեղեկացնելով և վճարելով մնացած 50 % –ը վերցնել ամբողջ խմբաքանակը: Առաքումը ՀՀ ողջ տարածքում կարող է կազմակերպվել հավելյալ վճարման դեպքում: Խորհրդատվության համար կարող եք գրել հետևյալ էլ-փոստին info@gselection.am կամ մեր պաշտոնական էջին http://www.gselection.am/: Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել (0312) 6-62-39 , 055 199-336 կամ 055 343-918 հեռախոսահամարներով երկուշաբթի- շաբաթ օրերին մինչև ժամը 15:00: