
Կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակը վերահսկելու և վարակի տարածումը կանխելու նպատակով, «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնում է նաև էլեկտրոնային հեռավար եղանակներով` նպատակ ունենալով նվազեցնել միջանձնային շփումները:
Մասնավորապես ՝
1․ Ընկերության հետ պայմանագրերի կնքումը կիրականացվի էլեկտրոնային հեռավար եղանակներով, ընկերության պաշտոնական info@gselection.am էլ․ փոստի միջոցով։
2․ Բեռների տեղափոխումը նույնպես հնարավոր է իրականացնել առանց Ընկերություն այցելելու, օգտվելով առաքման ծառայությունից, Ընկերության աշխատակազմը մշակել է բոլոր հնարավոր մեխանիզմները, նշված գործընթացները հնարավորինս արագ և օպերատիվ կազմակերպելու նպատակով։
Ապահովելով անվտանգությունը և իրականացնելով անհրաժեշտ բոլոր միջոցառումները, Ընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը և պատրաստ է տրամադրել նաև մասնագիտական և խորհրդատվական աջակցություն՝ բոլոր շահագրգիռ անձանց։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել նամակ info@gselection.am էլ․փոստին կամ զանգահարել (0312) 6-62-39, 055-199-336, 055-343-918 հեռախոսահամարներով: Ընկերությունում սահմանված է հերթապահություն,ուստի զանգերն ընդունվում են շուրջօրյա գրաֆիկով։