Ըստ գերմանացի փորձագետ և հետազոտող, բույսերի պաշտպանության հայտնի մասնագետ Օլավ Օտտինգերի գլոբալ տաքացումն ազդում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության վրա, ազդեցությունն հացահատիկային մշակաբույսերի բերքատվության վրա յարաքանչյուր 1 աստիճանի ջերմաստիճանի բարձրացման դեպքում բերում է բերքատվության մոտ 6% կորստի։
Ֆերմերները հաճախ կասկածի տակ են դնում տերևային պարարտացման արդյունավետությունը, սակայն բոլոր՝ մակրո, մեզո և միկրոէլեմենտների կլանումը (ազոտի 3 ձև, ֆոսֆոր (P), կալիում (K), ծծումբ(S) , մագնեզիում(Mg), կալցիում(Ca)) իրականացվում է տերևների միջոցով, վերջիններիս կլանման արագությունը կարող է տատանվել 1 ժամից մի քանի օրվա ընթացքում այս մասին հայտնում է ՌԴ «Եվրոխիմ» ընկերության ագրոքիմիական ծառայության զարգացման ղեկավար , գիտնական Մարիա Վիզիրսկայան։
Այս առումով կարևոր է նաև ԱՄՆ Իլինոյիսի Համալսարանի գիտնականների հայտնագործությունը, ըստ որի ոռոգման պրոցեսի արդյունքում բերքատվության աճի 16%-ը ապահովվում է բույսերի հովացման արդյունքում, իսկ 84 %-ը բույսերի ոռոգման (անձրևացման եղանակով) ընթացքում։
Հաշվի առնելով վերոնշյալը, «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն մշտական կապի մեջ է ՀՀ և արտերկրի ոլորտային կազմակերպությունների հետ, որի շրջանակներում 2020թվականի ցանքատարածությունների պարարտացման աշխատանքները իրականացվել են համատեղ քննարկումների արդյունքում և բացառապես ջրալույծ պարարտանյութերով (նախապես իրականացվել է վարելահողերի քիմիական անալիզ, պարզվել միկրոէլեմենտների պարունակությունը և պարարտացման սխեման մշակվել համաձայն ռոտացիոն քարտի և տվյալ տարում մշակվող մշակաբույսի առանձնահատկությունների) Նպատակն է, ինչպես միջազգային լավագույն փորձի և նորարարական տեխնոլոգիաների փորձարկումը և ներդրումը ՀՀ-ում, այնպես էլ Ընկերության աշխատանքների արդյունքում մշակել գյուղատնտեսական բնագավառում արդյունավետ տեխնոլոգիաներ, որոնք կապահովեն գյուղատնտեսական մթերքի արտադրության արդյունավետության աճ, ինչպես նաև Ընկերության գիտաարտադրական պրոցեսի արդյունավետության բարձրացումը:
Ստորև բերված է հակիրճ վերլուծություն կատարված աշխատանքների վերաբերյալ
2020թվականին Ընկերության աշնանացան ցորենի պարարտացումը իրականացվել է՝
1. ջրալույծ NPK (20:20:20) պարարտանյութով, որը պարունակում է նաև ծծումբ(S) , մագնեզիում(Mg), կալցիումCa),
2. հեղուկ ազոտ պարունակող պարարտանյութերով,
3. ազոտ և ծծումբ պարունակող ջրալույծ պարարտանյութերով (տվյալ դեպքում ծծումբը օգնում է ազոտի արագ կլանմանը, որպեսզի կլանման արագությունից կապված կորուստը հնարավորինս փոքր լինի) Աշխատանքների իրականացման արդյունքում բերքահավաքից հետո վարելահողերում ֆոսֆորի և կալիումի պարունակությունները համապատասխանաբար ավելացել են 28.1% և 25.1%, որը ունի կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է բույսերի արմատային համակարգի հզորացմանը, իսկ ազոտի պարունակությունը բերքահավաքից հետո նորմայից (40-60 մգ/կգ) ցածր է եղել 30-45%: Հատկապես կարևոր հանգամանք է որ 2019 թվականի համեմատ միջին բերքատվությունը ավելացել է մոտ 29.8% (2020 թվականը կարելի է համարել հացահատիկային մշակաբույսերի համար խիստ անբարենպաստ), իսկ պարարտացման ծախսերը 1հա-ի հաշվով կրճատվել են 58%, որի արդյունքում էական ավելացել է արտադրական պրոցեսի արդյունավետությունը: