Հացահատիկի տարածաշրջանային գները 2020 թվականի հոկտեմբեր- դեկտեմբեր ամիսներին ցուցաբերում են աճման միտում, մասնավորապես ՌԴ սևծովյան ավազանի նավահանգիստներում 3-րդ դասի ցորենի (սոսնձանյութ 23-28%, պրոտեին 13,5-14,5) գները 2020թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին աճել են մոտ 20%- ով: Տարածաշրջանի հիմնական արտահանողը ՌԴ-ն է, փորձագետների գնահատմամբ 2020/2021 թվականներին Ռուսաստանից ցորենի արտահանումը կարող է մոտենալ պատմական ռեկորդին, կազմելով 40,8 մլն. տոննա․ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը ՝ հղում կատարելով «SovEcon» վերլուծական կենտրոնին: «Ռուսագրոտրանս» վերլուծական կենտրոնի գնահատմամբ `ցորենի արտահանման ներուժն ավելի ցածր է` 39,9 միլիոն տոննա։ Գյուղատնտեսական շուկայի ուսումնասիրությունների ինստիտուտը (IKAR) և ProZerno- ն հայտնում են մոտ 40 միլիոն տոննա արտահանման հնարավորության մասին, իսկ «Ռուսագրոտրանս» վերլուծական կենտրոնի ղեկավար Իգոր Պավենսկին նշում է, որ դեկտեմբերին մատակարարումները կնվազեն մինչև 3,7 միլիոն տոննայով: ՌԴ հացահատիկի 2020թ. համախառն բերքը աճել է մոտ 0,9 մլն. տոննայով կազմելով 85,3 մլն. տոննա: Վերջին ամսին ՌԴ հացահատիկի միջին գները նվազել են մոտ 2-3%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է Ավստրալիայից և Արգենտինայից մատակարարման աճով, ինչպես նաև ռուբլու ամրապնդմամբ և արտահանման սահմանափակումների սպասման հետ, ինչպես նաև հացահատիկի գների աճման կարևորագույն գործոն կարող է հանդիսանալ արտահանման տուրքի հնարավոր բարձրացումը (ավելի վաղ սննդի ձեռնարկությունների ռուսական խոշորագույն ասոցիացիաները դիմել էին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին ՝ խնդրելով վերանայել հացահատիկի արտահանման համար տուրքի ավելացումը): SovEkon վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Սիզովը ակնկալում է, որ առաջիկա ամիսներին կպահպանվի գների ներկայիս մակարդակը ՝ շաբաթական մի քանի դոլար տատանումներով: Տեղեկատվության համար աղբյուր են հանդիսացել՝ IKAR (գյուղատնտեսական շուկայի ուսումնասիրությունների ինստիտուտ), SovEkon (գյուղատնտեսական շուկաների վերլուծության ոլորտում մասնագիտացած վերլուծական կենտրոն) Rusagrotrans (hացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների ոլորտում Ռուսաստանի խոշորագույն ենթակառուցվածքային օպերատոր) https://agro-bursa.ru/prices/wheat/ <Գյումրիի սելեկցիոն կայան> գիտա-արտադրական ՓԲԸ