Այսօր, <<Գյումրիի սելեկցոն կայան>> գիտաարտադրական ՓԲԸ-ում ամփոփվեց Ընկերության 2020 թվականի գործունեությունը: 2020 թվականի ընթացքում հաշվի առնելով բոլոր բացասական ազդեցությունները կապված տարբեր պատճառների հետ, Ընկերության աշխատակազմը ցուցաբերել է բարձր պատասխանատվություն և պատրաստակամություն: Բոլոր առաջադրանքները և խնդիրները իրականացվել են բացառապես սահմանված ժամկետներում և սահմանված նորմերին համապատասխան:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Tigran Gabrielyan կողմից Ընկերության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով՝ ցուցաբերած բարձր պատրաստակամության, աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման և գյուղատնտեսական բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար:
2021 թվականի համար նախատեսված բոլոր ծրագրերը հստակեցված են, խնդիրները դրված, ժամանակացույցը կազմված: Ընկերության աշխատակազմը պատրաստ է այն իրականացնել պատասխանատվության բարձր զգացումով:
Դժվարություններով եւ փորձություններով անցած 2020 թվականից քաղած դասերը, արձանագրած ձեռքբերումները թող գալիք տարին նոր ուժով ու ոգեւորությամբ սկսելու հնարավորություն տան մեզ բոլորիս:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ!!!