
13.04.2021թ. ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացավ <<Գյումրիի սելեկցիոն կայան>> գիտաարտադրական ՓԲԸ-ի և ՌԴ Ն.Ի. Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների համառուսական հետազոտական ինստիտուտի (Федеральный исследовательскийцентр Всероссийский институт генетических ресурсов растений имени Н.И. Вавилова (ВИР)) համագործակցության հաստատման ուղղությամբ հանդիպում: Ըստ նախապես ձեռք բերված համաձայնության քննարկվեցին օրակարգային բոլոր հարցերը, ինչպես նաև անցկացվեց խորհրդակցություն, որին տեսակապի միջոցով մասնակցեցին շուրջ 10 ՌԴ սելեկցիոն գիտահետազոտական և գիտաարտադրական կազմակերպություններ, ինչպես նաև <<Գյումրիի սելեկցիոն կայան>> գիտաարտադրական ՓԲԸ-ն:Ձեռք բերվեցին հետևյալ պայմանավորվածությունները՝• Անցակացնել <<Գյումրիի սելեկցիոն կայան>> գիտաարտադրական ՓԲԸ-ի գիտական բաժնի աշխատակիցների վերապատրաստումներ ВИР-ում, ինչպես նաև իրականացնել ասպիրանտական և հայցորդական ծրագրեր Ընկերության գիտաշխատողների համար,• Սկսել հացահատիկային մշակաբույսերի չորաերաշտադիմացկուն և ջերմադիմացկուն սերմերի արտադրման ուղղությամբ աշխատանքներ (համաձայն ձեռք բերված պայմանավորվածության աշխատանքային խմբի ձևավորման և աշխատանքային պլանի հաստատումից հետո),• Իրականացնել համատեղ ծրագիր հատիկաընդեղենային և կերային մշակաբույսերի սերմարտադրության զարգացման ուղղությամբ,• ՌԴ աշնանացան ցորենի նոր, բարձր արտադրողականությամբ սորտերի ներկրման և Ընկերությունում շրջանացման վերաբերյալ,• 2021թ. սեպտեմբերին ՀՀ-ում նախատեսված հանդիպման ժամանակ ստորագրել պայմանագիր, համագործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ, փաստաթութղթը մշակվելու է 13.04.2021թ. կայացած հանդիպման արձանագրության հիման վրա,• ВИР-ի գրադարանից օգտվելու և անհրաժեշտ նյութերով փոխանակման վերաբերյալ: