Հայաստանում մեկնարկել է գարնանացան հացահատիկային և այլ մշակաբույսերի արտադրության պետական աջակցության ծրագիրը: Անհատ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունները ծրագրից օգտվելու համար մինչև հունիսի 10-ը ժամանակ ունեն։ Շահառուին տրամադրվող բարձորակ սերմացուի արժեքի հիսուն տոկոսը կսուբսիդավորի պետությունը: Բարձրորակ սերմացուների մատակարարները լիցենզավորված 18 ընկերություններ են, որոնցից հինգը գործում են Շիրակի մարզում։ Գյումրիի սելեկցիոն կայանը միակն է ոչ միայն Հայաստանում, նաև տարածաշրջանում, որ զբաղվում է տեղական սերմացուների արտադրությամբ։