<<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ն ուղիղ 1 տարի առաջ ձեռնամուխ եղավ Ընկերությունում զարգացնել պտղաբուծության ճյուղ, որի նպատակով իրականացվեց Ծրագիր՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և Եվրոմիության ֆինանսավորմամբ իրականացվող <<EU4Environment. Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա>> ծրագրի օժանդակությամբ։
Ծրագրի շրջանակներում Ընկերությունում կատարվեց ընդհանուր 34 մլն ՀՀ դրամ ներդրում, ինչպես նաև Ընկերության գիտական բաժնի բուսաբուծության բաժանմունքում Ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցավ մեկ գիտաշխատող, ով զբաղվելու է պտղաբուծությամբ և տնկիների սելեկցիայով:
Ծրագիրը հաջողված է, այն ընթանում է համաձայն աշխատանքային պլանի,
2023թ-ից Ընկերությունը նախատեսում է իրականացնել տնկիների վաճաք (խնձոր, տանձ):