2022 թ․ Ընկերությանը տրամադրվել է 4 նոր սորտերի արտոնագրեր, այդ թվում`
1. Սիսեռ – Մուշ սորտ
2. Ոսպ – Անուշ սորտ
4. Աշնանացան փափուկ ցուրեն – ԳՍԿ-95 սորտ
Ինտենսիվ աշխատանքներ են ընթանում չորաերաշտադիմացկուն հացահատիկային մշակաբույսերի սորտերի ստացման ուղղությամբ։ Տվյալ ուղղությամբ իրականացվել են շուրջ 15 տրամախաչումներ, այդ նպատակով Ընկերությունը ներկրել է բազմաթիվ գենային ռեսուրսներ ԵԱՏՄ և այլ երկրներից, մասնավորապես ՝ ՌԴ գյուղատնտեսության նախարարության <<Պ.Պ. Լուկյանենկոյի անվան հացահատիկի ազգային կենտրոն>>-ից և ICARDA միջազգային կազմակերպությունից։
Իրականացվել են ընդհանուր 75 սորտափորձարկումներ։
Ընկերությունում իրականացվել են նաև այնպիսի գիտական աշխատանքներ, որոնք մինչ այս պահը չի իրականացվել ինչպես ՀՀ այնպես էլ արտերկրյա գործընկեր կազմակերպությունների կողմից, որը նոր խոսք կարող է լինել գյուղատնտեսության գիտության ոլորտում։ Տվյալ ուղղությամբ փորձերը ավարտելուց և ամփոփելուց հետո, համապատասխան ընթացակարգով կտեղեկացվի իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Շարունակվում են եգիպտացորենի հայրենական <<Արարատ>> հիբրիդի ուղղությամբ տարվող փորձարարական աշխատանքները։ 2022 թվականին հիբրիդը փորձարկվել է ինչպես Շիրակի այնպես էլ Արարատի, Արմավիրի մարզերում և Արցախի Հանրապետությունում։ Հիբրիդը ցույց է տվել բարձր որակական հատկանիշներ։ Առանձնանում է 3-4 կողր ունենալու առանձնահատկությամբ, որը ապահովում է բարձր արդյունավետություն։ 2023թ․ նախատեսվում է, որ հիբրիդը կստանա պետական գրանցում։