
Այսօր, «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ում կայացավ Ընկերության և «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջև մտադրությունների մասին համաձայնություն Հուշագրի կնքում, որի նպատակն է կազմակերպությունների գիտության, մասնավորապես գյուղատնտեսության և սերմարտադրության բնագավառում ունեցած համբավը, գյուղատնտեսության ոլորտի զարգացման փորձը համատեղել ի շահ ՀՀ գյուղատնտեսության զարգացման, այդ թվում՝ գյուղատնտեսական ոչ ավանդական մշակաբույսերի մշակման, սերմերի արտադրության, հավաստագրման նոր տեխնոլոգիաներ կիրառելու, ցուցադրելու, ուսուցանելու և դրանց տարածումը խթանելու միջոցով: