
2020 թվականին հիմք դրվեց «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ի և «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի համագործակցությանը, որը ամրագրվեց ընկերությունների միջև համագործակցության վերաբերյալ պայմանագրի կնքմամբ:
Համագործակցությունը միտված է ՀՀ բուսաբուծության, կենսաբանության և սելեկցիայի գիտական ներուժի բարձրացմանը, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող ասպիրանտների և գիտաշխատողների պատրաստմանը և ներգրավմանը ՀՀ բուսաբուծության և սելեկցիայի զարգացմանը ուղղված աշխատանքներին:


Համագործակցության շրջանակներում այսօր «Գյումրիի սելեկցիոն կայան»գիտաարտադրական ՓԲԸ-ում կայացավ քննարկումներ Համալսարանի մագիստրոսներից մեկի մագիստրոսական թեզի թեմայի ընտրության ուղղությամբ: