
2021 թվականի մարտի 9-ին հայտարարված << ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ՝ «ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՓԲԸ-Ի ՀԵՏ >> միջոցառման շրջանակներում, հայտ ներկայացրած Գյումրի քաղաքի թիվ 20 հիմնական դպրոցում այսօր անցկացվեց ծառատունկ:Ծառատունկին մասնակցում էին դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները, ուսուցչական անձնակազմը՝ տնօրեն Կարինե Մհլամյանի գլխավորությամբ, ինչպես նաև <<Գյումրիի սելեկցիոն կայանի>> ներկայացուցիչները:Միջոցառման նպատակն է՝ մատաղ սերնդի մեջ սերմանել սերը դեպի բնություն և շրջակա միջավայր : Ծառատունկն անցավ ջերմ և ուրախ մթնոլորտում: Միջոցառման շրջանակներում տնկվեցին 81 ծառեր: Ծառերից շատերը անվանակոչվեցին մասնակիցների կողմից, իսկ մեկ ծառ, որը տնկվեց Ընկերության ներկայացուցիչների կողմից, նշանավորվեց Ընկերության անվանումով:Առաջիկայում սպասվում է ևս մեկ նմանատիպ միջոցառում Գյումրի քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում: