
Մայիսի 21-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հաստատվել է գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմարտադրության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության երկրների օրենսդրության միասնականացմանն ուղղված միջոցառումների ցանկը։
Ընդունված փաստաթղթի համաձայն՝ առաջիկա հինգ տարում Միությունը նախատեսում է միավորել սորտերի փորձարկման մոտեցումներն ու մեթոդները, կատեգորիաներին, սորտային և ցանքատարածություններին ներկայացվող պահանջները, սերմերի փաթեթավորումն ու մակնշումը, փոխադարձաբար ճանաչված որակի փաստաթղթերում տեղեկատվության կազմը, սերմնաբուծության մեթոդներն ու սխեմաները.