1․ Ընկերության ագրոլաբորատորիայում, համաձայն 2022թ․ աշխատանքային պլանի իրականացվել է թվով 1516 փորձաքննություն , այդ թվում ՝ բուսական 1025 փորձաքննություն, հողային 491 փորձաքննություն։
Լաբորատոր անալիզների տվյալները օգտագործվում են ինչպես ընթացիկ աշխատանքների, այնպես էլ գիտական աշխատանքների կազմակերպման և վերլուծությունների համար։
2․ Ընկերության ագրոքիմիական լաբորատորիային զուգահեռ 2022 թվականը նշանավորվեց նաև նոր՝ ֆիտոտրոնային լաբորատորիայի ներդրմամբ, որն իրականացվեց ՀՀ-ում ՄԱԶԾ աջակցությամբ, Ծրագրի շրջանակներում Ընկերություն է ներդրվել մոտ 4 մլն ՀՀ դրամ։
Լաբորատորիայում իրականացվում է հացահատիկային, հատիկաընդեղենային և կերային մշակաբույսերի սորտափորձարկումներ, լաբորատոր պայմաններում տարբեր աճի խթանիչների, կենսաբանական ակտիվ նյութերի և պարարտայութերի ազդեցության փորձարկումներ և գնահատումներ։ Տվյալ ուղղությամբ Ընկերությունը համագործակցում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի <<Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ>>-ի հետ։
3․ Ագրոլաբորատորիայում գործում է նաև բույսերի սորտերի պահպանման գենետիկական բանկ։ 2022 թվականին երկարատև պահպանության դրված նմուշների քանակը ավելացվել է ևս 25-ով։ Ստեղծվել է էլեկտրոնային գրանցամատյան, որը հասանելի կդարձնի սորտերի սերմերի մասին պարունակվող ինֆորմացիան։