ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ԳՅՈՒՄՐԻԻՍԵԼԵԿՑԻՈՆԿԱՅԱՆ»
ՓԱԿԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 <<Գյումրիի սելեկցիոն կայան>> փակ բաժնետիրական ընկերությունը (հետագայում` ընկերություն) համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված գիտա-արտադրական, առևտրային կազմակերպություն հանդիսացող, իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի: Ընկերության կողմից թողարկված բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:
Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության նախկին <<Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտ>> պետական ձեռնարկության <<Գյումրիի սելեկցիոն կայան>> դուստր ձեռնարկության վերակազմավորման ճանապարհով, համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության 1999 թվականի սեպտեմբերի 13- թիվ 319 հրամանով և հանդես է գալիս նրա իրավահաջորդը:
Ընկերության հիմնադիր հանդիսացող պետական կառավարման մարմինն է Գյուղատնտեսության նախարարությունը, որը 2019 թվականին միաձուլման ձևով վերակազմակերպվել է և ստեղծվել էկոնոմիկայի նախարարություն։
1.2 Ընկերության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման (պետական գրանցման) և դադարում է լուծարման ավարտի (լուծարման մասին պետական գրանցամատյանում գրառման) պահից:
1.3 Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքով>> (այսուհետև` օրենսգիրք), <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետև` օրենք), Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:
1.4 Բաժնետիրոջ, Հիմնադրի և Ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են սույն կանոնադրությամբ:
1.5 Ընկերությունը պատասխանատու չէ բաժնետիրոջ պարտավորությունների համար:
Ընկերության բաժնետերը Ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն չի կրում և իրեն պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում է Ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
Ընկերությունը պատասխանատու չէ Հիմնադրի պարտավորությունների համար:
Հիմնադիրը պատասխանատու չէ Ընկերության պարտավորությունների համար:
Պետական կառավարման մարմինը պատասխանատվություն չի կրում Ընկերության պարտավորությունների համար:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում պետական կառավարման մարմինների պարտավորությունների համար:
1.6 Ընկերության ֆիրմային անվանումն է`
հայերեն լրիվ` «Գյումրիի սելեկցիոն կայան» Փակ Բաժնետիրական Ընկերություն
հայերեն կրճատ` «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ
ռուսերենլրիվ՝ Закрытое Акционерное Общество “Гюмрийская селекционная станция”
ռուսերենկրճատ` ЗАО “Гюмрийская селекционная станция”
անգլերեն լրիվ` «Gyumri breeding station» Closed Joint Stock Company
անգլերեն կրճատ` «Gyumri breeding station» CJSC
1.7 Ընկերության իրավաբանական հասցեն՝ Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Ախուրյան,Սելեկցիոն կայան թիվ 61։
2. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
2.1 Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:
2.2 Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են`
– Հացահատիկային, հատիկաընդեղեն, բազմամյա խոտաբույսերի, կարտոֆիլի և գյուղատնտեսական այլ մշակաբույսերի սելեկցիոն գիտական հետազոտությունների իրականացումը,
– վերոհիշյալ մշակաբույսերի էլիտային, սուպեր-էլիտային, սուպեր-սուպեր-էլիտային սերմերի ստացումնուվերարտադրությանապահովումը,
– դաշտային մշակաբույսերի աճեցման և պարարտացման, ինչպես նաև ցանքաշրջանառության սխեմաների մշակումը,
– Հացահատիկային, հատիկաընդեղեն, բազմամյա խոտաբույսերի, կարտոֆիլի և գյուղատնտեսական այլ մշակաբույսերի սերմերի արտադրության կազմակերպումը, դրանց մթերումը, իրացումը, մեծածախ և մանրածախ առևտրի կազմակերպումը,
– Հացահատիկային, հատիկաընդեղեն, բազմամյա խոտաբույսերի, կարտոֆիլի և գյուղատնտեսական այլ մշակաբույսերի սերմերի ու այլ արտադրանքի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտահանումը, ներմուծումը և ապրանքափոխանակումը,
– տոհմայինանասնաբուծության գիտահետազոտականաշխատանքների իրականացումը,
– տոհմանյութիարտադրությանկազմակերպումը,
– գյուղատնտեսական բնագավառում ծառայությունների մատուցում,
– պարենային և ոչ պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ առևտուր:
2.3 Հիմնադրի համաձայնությամբ Ընկերությունը կարող է իրականացնել օրենքով չարգելված ցանկացած տնտեսական գործունեություն:
Օրենքով սահմանված գործունեության առանձին տեսակներով Ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում` լիցենզիա ստանալու պահից, կամ նրանում նշված ժամկետում: Եթե լիցենզիայի հատկացման պայմաններում նախատեսված է, որ Ընկերությունը բացի լիցենզավորվող գործունեությունից այլ գործունեությամբ զբաղվել չի կարող, կամ սահմանափակումներ են դրվում գործունեության առանձին տեսակներով զբաղվելու վրա, ապա Ընկերությունը լիցենզիայի գործունեության ժամկետում իրավունք չունի զբաղվել այլ գործունեությամբ, բացառությամբ լիցենզիայով նախատեսվածների կամ այլ գործունեություններով, որոնց մասին նշված է լիցենզիայի մեջ:
3. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1 Ընկերությունը գիտա-արտադրական, առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է:
Ընկերությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պատասխանատվություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Ընկերությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, օրենքով սահմանված կարգով բացված բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ արտարժույթով:
3.2 Ընկերությունն ունի իր ֆիրմային անվանմամբ հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով, ՀՀ զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմներ և բլանկներ, խորհրդանիշ, ապրանքային, առևտրային և այլ նշաններ:
3.3 Ընկերությունն իրավունք չունի անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ սահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերել դրանք:
3.4 Ընկերությունը կարող է լինել այլ ընկերության (այդ թվում դուստր ու կախյալ) հիմնադիր (մասնակից), բացառությամբ, Օրենսգրքով, Օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:
3.5 Ընկերությունն իրավունք ունի
– Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտը կամ այլ օգտակար արդյունքը,
– Ինքնուրույն կազմակերպել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ բանկային և առևտրային վարկեր, այդ թվում արտարժույթով,
– Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր անունից թողարկել և տարածել արժեթղթեր,
– Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ,
– ինքնուրույն ընտրել իր արտաքին տնտեսական գործունեության վարման կարգը, այն իրականացնել անմիջականորեն, առանց միջնորդի կամ այլ կազմակերպության միջոցով նրա հետ մտնելով պայմանագրային հարաբերությունների մեջ,
– ունենալ միջոցներ արտարժույթով ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ձեռք բերել (այդ թվում`տնօրինել, այդ թվում` վաճառել պետությանը, իրավաբանական անձանց և կամ ձեռնարկություններին, կազմակերպություններին կամ քաղաքացիներին),
– ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտահանել և ներմուծել գույքի օբյեկտներ,արտադրված, գնված և այլ օրինական ձևով ստացված արտադրանք, ծառայություններ մատուցել և աշխատանքներ կատարել օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների համար, օգտվել նրանց կատարած աշխատանքներից և մատուցած ծառայություններից, այլ պետություններում նրանց օրենսդրությանը համապատասխան իրականացնել ներդրումներ, ստեղծել իրավաբանական անձիք և (կամ) ձեռնարկություններ և անդամակցել իրավաբանական անձանց և (կամ) ձեռնարկությունների,
– ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը, որոշել թողարկվող արտադրանքի , կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալը, գները իրենց մատակարարներին և արտադրանքը սպառողներին,
– ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի մի մասը,
– օգտվել օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
3.6 Ընկերությունը պարտավոր է.
– Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն,
– Ամեն տարի, ի գիտություն բոլորի, հրապարակել իր տարեկան հաշվետվությունը և հաշվապահական հաշվեկշիռը,
– աշխատանքային պայմանագրեր կնքել Ընկերության աշխատակիցների հետ,
– օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել Ընկերության սնանկացման մասին այն դեպքում, երբ հնարավոր չէ բավարարել պարտապանների օրինական գույքային պահանջները,
– ապահովել Ընկերության փաստաթղթերի (Ընկերության կանոնադրության, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթերի, Ընկերության ներքին փաստաթղթերի առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների կանոնադրությունների , տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, կառավարման մարմինների նիստերի արձանագրությունների, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթերի) պահպանումը,
– պետական գրանցումն իրականացնող մարմիններին ծանուցել մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման մասին
– անհապաղ տեղեկություններ հրապարակել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի կամ բաժնետիրական ընկերության քվեարկող բաժնետոմսերի ավելի քան քսան տոկոս ձեռք բերելու մասին,
– կրել օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ
4․1 Ընկերությունն իրավունք ունի սույն կանոնադրության դրույթների, Օրենքի և այլ իրավական ակտերի համաձայն ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր և ներկայացուցչություններ), ինչպես Հայաստանի Հանրապետության,այնպես էլ այլ պետությունների տարածքում:
Կառավարչական, սոցիալ-մշակույթային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար Ընկերությունը կարող է ստեղծել հիմնարկ: Ընկերության առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները իրավաբանական անձիք չեն և գործում են Ընկերության հաստատված կանոնադրությունների հիման վրա, իսկ նրանց ղեկավարները գործում են Ընկերության լիազորագրի հիման վրա:
5․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ , ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ
5.1 Ընկերության գույքը կազմված է հիմնական և շրջանառու միջոցներից, ինչպես նաև արժեթղթերից, որոնց արժեքն արտացոլվում է Ընկերության ինքնուրույն հաշվեկշռում։
5․2 Ընկերության գույքի ձևավորման աղբյուրներն են՝
5․2․1 Ընկերության բաժնետերերի կողմից որպես ավանդ ներդրված դրամական և նյութական միջոցները,
5․2․2 Ընկերության տնտեսական գործունեության արդյունքները (արտադրանքը և ստացված եկամուտները)
5․2․3 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ձևերով ձեռք բերված այլ գույքը։
5․3 Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալը չի կարող պակաս լինել Օրենքով սահմանված չափից:
5.4 Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 156850276 դրամ, որը կազմում է 671 հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 233756 դրամ:
5.5 Ընկերությունը կարող է կանոնադրական կապիտալի չափը փոխել բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում սույն կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով գրառելու պահից:
Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կարող է մեծացվել Ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացմամբ կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխմամբ, եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերը իրացված և վաճառված են:
Ընկերությունը որոշում է ընդունել լրացուցիչ բաժնետոմսերի մասին միայն Ընկերության կանոնադրության մեջ հայտարարված բաժնետոմսերի քանակի սահմաններում և միայն նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի լրիվ վճարված լինելու դեպքում:
Եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի արժեքի գումարը լրիվ վճարված չէ, ապա Ընկերությունն իր կանոնադրական կապիտալը չի կարող մեծացնել ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին:
Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել իր տնտեսական գործունեությամբ առաջացած պարտքերի մարման համար:
Ընկերությունն իր ամենամսյա գործունեության ֆինանսական արդյունքներն ամփոփելուց հետո կարող է`
– շահույթի մի մասը ներդնել կանոնադրական կապիտալում` տեղաբաշխելով նոր բաժնետոմսեր,
– իրեն պատկանող կանոնադրական կապիտալի չափից ավելի գույքը կամ դրա մասը փոխանցել կանոնադրական կապիտալ:
Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել իր տնտեսական գործունեությամբ առաջացած պարտքերի մարման համար:
Ընկերության կանոնադրական կապիտալի չափի փոքրացումը կարող է կատարվել`
– բաժնետոմսերի անվանական արժեքի նվազմամբ,
– բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատմամբ, այդ թվում Օրենքով նախատեսված դեպքերում դրանց մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ:
Ընկերության կանոնադրական կապիտալը թույլատրվում է նվազեցնել Օրենքով սահմանված կարգով` նրա բոլոր պարտատերերին տեղեկացնելուց հետո: Այդ դեպքում ընկերության պարտավորությունները և հատուցելու իրենց պատճառած վնասները:
Ընկերությունն իրավունք չունի փոքրացնել կանոնադրական կապիտալը, եթե դրա հետևանքով նրա չափը կդառնա ավելի փոքր Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված Ընկերության նվազագույն կանոնադրական կապիտալից:
Ընկերության կանոնադրական կապիտալի փոքրացման պատճառով բաժնետիրոջ վճարումները կատարվում են Ընկերության կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումից հետո:
6․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ
6․1 Ընկերությունն ունի պահուստային կապիտալ: Ընկերության շահույթից մասհանումների հաշվին ստեղծվում է պահուստային կապիտալ` կանոնադրական կապիտալի 15 տոկոսի չափով:
6․2 Եթե պահուստային կապիտալը կազմում է Ընկերության կանոնադրությամբ սահմանվածից ավելի փոքր մեծություն, հատկացումներն այդ կապիտալին կատարվում են շահույթի 5 տոկոսի չափով, ինչպես նաև Ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից:
6․3 Պահուստային կապիտալն օգտագործվում է Ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև Ընկերության պարտատոմսերը մարելու և Ընկերության բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե Ընկերության շահույթն այդ նպատակին չի բավարարում:
6․4 Պահուստային կապիտալը չի կարող օգտագործվել այդ նպատակների համար (բացի օրենքով սահմանված դեպքերից):
6․5 Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերությունը կարող է ստեղծել նաև սպառման կուտակման, սոցիալական զարգացման և այլ կապիտալներ:
7․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԸ
7․1 Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվետվության տվյալներով` ՀՀ իրավական ակտիվներով սահմանված կարգով:
7․2 Եթե Ընկերության գոյության երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ Ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը:
7․3 Ընկերության կողմից կանոնադրական կապիտալն օրենքով սահմանված նվազագույն չափից նվազեցնելը հանգեցնում է Ընկերության լուծարմանը:
7․4 Եթե սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում Ընկերության կանոնադրական կապիտալի չափի փոքրացման կամ Ընկերության լուծարման մասին որոշում չի ընդունվել, ապա Ընկերության բաժնետերերը, պարտատերերը, ինչպես նաև պետության կողմից լիազորագրված մարմիններն իրավունք ունեն պահանջել Ընկերության լուծարումը դատական կարգով:
8․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐ
8․1 Ընկերությունը կարող է տեղաբաշխել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արժեթղթեր:
8․2 Ընկերությունն իրավունք ունի տեղաբաշխել միայն սովորական բաժնետոմսեր:
Ընկերության կողմից թողարկված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը պետք է լինի միևնույնը:
8․3 Ընկերության բաժնետոմսերը տեղաբաշխվում են Ընկերության բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ անձնական հաշվում գրանցման տեսքով:
8․4 Ընկերության Հիմնադրին Ընկերության պետական գրանցումն իրականացնելուց և բաժնետոմսերի արժեքը լրիվ վճարելուց հետո Ընկերության կողմից տրվում է բաժնետոմսերի հավաստագիր (սերտիֆիկատ):
Հավաստագիրը պատրաստվում է տպագրական եղանակով և պետք է պարունակի Օրենքով սահմանված ռեկվիզիտներ:
Հավաստագիրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:
8․5 Բաժնետոմսն անբաժանելի է:
9․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
9․1 Ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է վճարվեն դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետներում, բայց ոչ ուշ քան դրանց տեղաբաշխման պահից 1 տարվա ընթացքում:
Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարումը կարող է իրականացվել դրամով, արժեթղթերով, այլ գույքով կամ գույքային իրավունքներով, ինչպես նաև դրամական գնահատում ունեցող այլ իրավունքներով:
Ընկերության բաժնետոմսերը և այլ արժեթղթերը, որոնց դիմաց վճարումը նախատեսված է ոչ դրամական միջոցներով, դրանց ձեռքբերման ժամանակ վճարում են լրիվ արժեքով: Ինչպես Ընկերության հիմնադրման, այնպես էլ բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման ժամանակ բաժնետոմսերի դիմաց վճարվող գույքի գնահատականը սահմանվում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
Մինչև բաժնետոմսի արժեքի լրիվ վճարումը, բաժնետոմսի սեփականատերը զրկվում է ձայնի իրավունքից:
Ընկերության տրամադրության տակ փոխանցված բաժնետոմսերը (չվերադարձված կամ վերադարձված), չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, այդ բաժնետոմսերով շահաբաժիններ չեն հաշվարկվում: Այդ բաժնետոմսերը պետք է իրացվեն Ընկերության կողմից` դրանք Ընկերությանը փոխանցելու պահից մեկ տարվա ժամկետում: Հակառակ դեպքում` Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է որոշում ընդունի նշված բաժնետոմսերի մարման ճանապարհով Ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխման մասին:
10․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԸ
10․1 Ընկերության բաժնետերեր կարող են լինել քաղաքացիները և իրավաբանական անձիք։
10․2 Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող լինել Ընկերության բաժնետեր
10․3 Ընկերությունը մեկ բաժնետեր ունենալու դեպքում սույն կանոնադրությամբ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը պատկանող որոշումներն ընդունում է միակ բաժնետերը՝ միանձնյա, դրանք գրավոր ձևակերպելով։
10․4 Հայաստանի Հանրապետությունը և համայնքները, ինչպես նաև օտարերկրյա անձինք կարող են լինել Ընկերության բաժնետերեր՝ ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով։
10․5 Ընկերության բաժնետերերի քանակը չի կարող ավել լինել Օրենքով սահմանված թվաքանակից։ Եթե Ընկերության բաժնետերերի թվաքանակը ավելի է դարձել, քան սահմանված է Օրենքով, ապա մեկ տարվա ընթացքում այն պետք է վերակազմավորվի կամ կրճատի բաժնետերերի թվաքանակը, հակառակ դեպքում այն ենթակա է լուծարման դատական կարգով։
11․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
11.1 Ընկերության յուրաքանչյուր սովորական բաժնետոմս տալիս է իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը միևնույն իրավունքներ:
Սովորական բաժնետոմսի սեփականատեր հանդիսացող բաժնետերը իրավունք ունի`
– մասնակցել Ընկերության կառավարմանը,
– ստանալ շահութաբաժիններ` Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից
– ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, այդ թվում ծանոթանալ հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, հաշվապահական գրքերին: Ընկերության արտադրատնտեսական գործունեությանը,
– պահանջել փորձագետ կամ փորձագետների խումբ` Ընկերության գործունեությանը վերաբերող հաշվետվությունները և գաղտնիք ներկայացնող փաստաթղթերը ստուգելու նպատակով: Ստուգման հետ կապված ծախսերը փոխհատուցում է ստուգում պահանջող բաժնետերը,
– Ընկերության ընդհանուր ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի,
– Ընկերության լուծարման դեպքում ստանալ պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած Ընկերության գույքի իր հասանելիք մասը կամ դրա արժեքը,
– Ընկերության միջոցների հաշվին Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում անվճար ստանալ համապատասխան քանակությամբ սովորական բաժնետոմսեր,
– առաջնահերթ կարգով ձեռք բերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե օրենքով և Ընկերության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված
– օգտվել օրենքով և Ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:
12․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ընկերության բաժնետերերը պարտավոր են՝
12․1․ Օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել դրամական և /կամ/ գույքային ներդրումներ․
12․2 կատարել Ընկերության հանդեպ ստանձնած պարտավորությունները
12․3 չհրապարակել Ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք պարունակող տեղեկություններ
12․4 կրել Օրենսգրքով,Օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ
12․5 մասնակցել Ընկերության ընդհանուր ժողովին`վերջինիս պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով․
13․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԻՐՈՋԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՆ ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՆՑԵԼԸ
13․1 Սովորական բաժնետոմսի սեփականատեր հանդիսացող բաժնետերը իրավունք ունի`
– օտարել կամ այլ ձևով անձանց փոխանցել իր սեփականությունը հանդիսացող բաժնետոմսը
13.2 Բաժնետոմսերը վաճառելու կամ այլ ձևով օտարելու մտադրություն ունեցող բաժնետերը պարտավոր է գնորդի հետ համաձայնեցնել վաճառքի պայմանները, որից հետո գրավոր դիմել Ընկերությանը։ Ընկերությանը հասցեագրված դիմումում պետք է նշվեն՝
13․2․1 տեղեկություններ բաժնետոմսերը գնելու ցանկություն հայտնած անձի/անձանց/մասին․
13․2․2 վաճառվող/օտարվող/ բաժնետոմսերի քանակը, գինը և այլ պայմաններ։
13․3 Եթե վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու ցանկություն են հայտնել մի քանի բաժնետերեր, նրանցից յուրաքանչյուրի կողմից բաժնետոմսերի ձեռք բերման չափը սահմանվում է նրանց փոխադարձ համաձայնությամբ։ Եթե համաձայնություն ձեռք չի բերվել , ապա վաճառվող բաժնետոմսերը նրանց միջև բաշխվում են՝ մինչ այդ նրանց ունեցած բաժնետոմսերի քանակին (%) համամասնական չափով։
13․4 Բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքից հրաժարվելու դեպքում, այդ բաժնետոմսը ձեռք բերելու նախապատվության իրավունքն անցնում է Ընկերությանը, եթե ընկերությունը ևս հրաժարվում է դրանց ձեռք բերելուց, ապա այդ բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձի։ Վաճառվող բաժնետոմս(եր)ի ձեռք բերելու նախապատվության իրավունքի իրականացման ժամկետը բաժնետոմս(եր)ի վաճառքի առաջարկման պահից հաշված՝ 35 օր է։
13․5 Բաժնետոմսերն ընկերության կողմից ձեռք բերելու դեպքում՝ Ընկերությունը պարտավոր է որոշում ընդունել հետևյալ կետերից որևէ մեկի վերաբերյալ՝
13․5․1 գտնել համապատասխան թեկնածու, որին պետք է վաճառվեն բաժնետոմսերը․
13․5․2 Ընկերության բաժնետերերին բաժնետոմսերն առաջարկել արտոնյալ պայմաններով․
13․5․3 որոշում կայացնել Ընկերության կանոնադրական կապիտալի չափը նվազեցնելու և Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելու համար։
13․6 Ընկերության բաժնետոմսերը կարող են անցնել բաժնետեր քաղաքացու ժառանգներին կամ բաժնետեր իրավաբանական անձի իրավահաջորդներին՝ առանց Ընկերության մյուս բաժնետերերի համաձայնության։ Իրավահաջորդի/ժառանգի/ կողմից բաժնետոմսերից հրաժարվելու դեպքում կիրառվում են սույն կանոնադրության 13․3 և 13․4 կետերի կանոնները։
13․6․1 Ժառանգներն Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրանցվում են նոտարական գրասենյակի կողմից ժառանգության վկայագրեր ստանալուց հետո։ Նոր բաժնետիրոջը /ժառանգին/ պատկանող բաժնետոմսերը, մինրև ռեեստրում գրանցվելը, քվեարկությանը չեն մասնակցում։
14․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԸ (ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐԸ)
14.1 Ընկերությունն իրավունք ունի հայտարարել (որոշում ընդունել) տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց եռամսյակային , կիսամյակային և (կամ)տարեկան շահութաբաժինների վճարման մասին:
Շահութաբաժիններն վճարվում են Ընկերության տվյալ տարվա ընթացիկ զուտ շահույթից:
Ինչպես տարեկան, այնպես էլ եռամսյակային և կիսամյակային շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:
Շահութաբաժինների վճարման ամսաթիվը սահմանվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի շահաբաժիններ վճարելու մասին որոշմամբ:
14․2 Ընկերությունն իրավունք չունի շահութաբաժիններ հայտարարել և վճարել, եթե`
– լրիվ չի վճարվել Ընկերության կանոնադրական կապիտալը,
– շահութաբաժիններ վճարելու որոշումն ընդունելու պահի դրությամբ Ընկերության տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկացման) հայտանիշներին, կամ նշված հայտանիշները ի հայտ կգան շահութաբաժինների վճարման հետևանքով,
– Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է Ընկերության կանոնադրական կապիտալից, կամ դրանից փոքր կդառնա շահութաբաժինների վճարման հետևանքով:
15․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
15․1 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է:
16․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16․1 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում`
1. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, Ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ,
2. Ընկերության վերակազմակերպումը,
3. Ընկերության լուծարումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը, ամփոփ, միջանկյալ և լուծարային հաշվեկշիռների հաստատումը,
4. Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը,
5. Հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանը,
6. բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով Ընկերության կանոնադրական կապիտալի չափի մեծացումը,
7. բաժնետոմսերի հետ գնման և մարման միջոցով Ընկերության կանոնադրական կապիտալի չափի փոքրացումը,
8. բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացումը և մեծացումը,
9. Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը,
10. Ընկերության պահուստային կապիտալի օգտագործումը,
11. Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) ընտրությունը և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
12. Ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը,
13. Ընկերության տարեկան ծախսերի նախահաշվի, տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, շահաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և շահութաբաժինների չափի հաստատումը, ինչպես նաև մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների աշխատանքի տարեկան արդյունքների հաստատումը,
14. Ընկերության գույքի շուկայական արժեքի որոշումը, օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը, այդ թվում այլ կազմակերպություններին մասնակցելը,
15. Ընկերության տնօրենի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
16. Ընկերության աշխատակիցների պաշտոնների անձնագրերի հաստատումը,
17. Ընկերության գլխավոր մարմնի (տնօրինության, վարչության) ձևավորումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, գլխավոր տնօրենի և վարչության անդամների, վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգը և պայմանները,
18. Ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը
19. Ղեկավար պաշտոնատար անձանց, աուդիտն իրականացնող անձի աշխատանքի վարձատրման պայմանների որոշումը,
20. Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը,
21. Ընկերության կողմից դուստր ընկերությունների ստեղծումը, դուստր և կախյալ ընկերություններում մասնակցությունը,
22. Ընկերության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծումը, գործունեության դադարեցումը, դրանց կանոնադրությունների հաստատումը,
23. այլ կազմակերպություններին մասնակցելը,
24. այլ հարցեր, որոնք Օրենքով սահմանված են որպես բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ Ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) իրավասության հարցեր:
16․2 Սույն կանոնադրության 16․1 կետի 4, 8, 9,10, 13,14,16,18, 20, 21, 22,23 ենթակետերով նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից տնօրենի ներկայացմամբ:
17․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
17․1 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ժողովի մասնակցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, բացի 16․2 կետում սահմանված դեպքերից:
17․2 Սույն կանոնադրության 16․1 կետի 1, 2, 3, 5, 7, 14 ենթակետերով սահմանված հարցերի մասին որոշումներն ընդունվում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների երեք քառորդով:
17․3 16․1 կետի 11-րդ ենթակետով սահմանված հարցերի վերաբերյալ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են Հիմնադրի կողմից սահմանված կարգի համաձայն:
17․4 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները (բացի 16.1 կետի 11-րդ ենթակետով սահմանված հարցերի վերաբերյալ որոշումներից) կարող են ընդունվել առանց ժողովի գումարման հեռակա կարգով քվեարկությամբ (Հիմնադրին հարցման միջոցով) կամ Հիմնադրի որոշմամբ:
17․5 16․1 կետի 2-րդ ենթակետով սահմանված հարցերի վերաբերյալ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են սույն կանոնադրության 25․1 կետում սահմանված կարգով:
18․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
18․1 Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով:
18․2 Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովը գումարվում է հերթական ֆինանսական տարվա ավարտից 2 ամիս հետո` 1 ամսվա ընթացքում:
18․3 Ընկերության ինչպես տարեկան, այնպես էլ արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում են հիմնադրի կողմից (բացառությամբ Օրենքի 77 հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի), որը որոշում է`
– Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը, տեղը և ժամկետը.
– Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգը:
18․4 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներում նախագահում է Հիմնադրի կողմից նշանակված անձը:
18․5 Ընկերության բաժնետերերը,ինչպես նաև Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեցող Օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված անձինք առնվազն 15 օր առաջ գրավոր ծանուցվում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողով գումարելու մասին։
18․6 Ընկերության բաժնետերը (բաժնետերերը), որը (որոնք) ձայնի իրավունք ունեցող բաժնետոմսերի առնվազն 2 (երկու) տոկոսի սեփականատերն է (են), Ընկերության ֆինանսական տարվա ավարտից հետո երեսուն օրվա ընթացքում իրավունք ունի (ունեն) առաջարկություններ ներկայացնել Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգի վերաբերյալ։ Օրակարգի վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են գրավոր՝ նշելով առաջարկման հիմքերը,հարցն առաջարկող բաժնետիրոջ (բաժնետերերի) անունը, ազգանունը (անվանումը) , նրան (նրանց) պատկանող բաժնետոմսերի քանակը։
19․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ՔՎՈՐՈՒՄԸ)
19․1 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավազոր է (ունի քվորում), եթե Ընկերության ընդհանուր ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են Ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են Ընկերության ձայնի իրավունք տվող տեղաբաշխված բաժնետոմսերի 50-ից ավելի տոկոսին։ Եթե Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը տևում է մեկ օրից ավելի, ապա յուրաքանչյուր օրվա համար կազմվում է ժողովի մասնակիցների գրանցման առանձին ցուցակ։
19․2 Քվորումի բացակայության դեպքում հայտարարվում է Ընկերության բաժնետերերի նոր ընդհանուր ժողով գումարելու ամսաթիվը։ Քվորումի բացակայության պատճառով նոր ժողով գումարելու դեպքում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում։
19․3 Ընկերության բաժնետերերի չկայացած ընդհանուր ժողովի փոխարեն գումարվող նոր ժողովը իրավազոր է (ունի քվորում), եթե մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են Ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), ովքեր համատեղ տիրապետում են Ընկերության ձայնի իրավունք տվող տեղաբաշխված բաժնետոմսերի 30-ից (եռեսունից) ավելի տոկոսին
20․ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՈՒՄ
20․1 Քվեարկությունն Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում իրականացվում է «Ընկերության մեկ ձայնի իրավունք տվող բաժնետոմս՝ մեկ ձայն» սկզբունքով։
20․2 Քվեարկության արդյունքներով կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է հաշվիչ հանձնաժողովի լիազորությունն իրականացնող անձը։
20․3 Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունը կզվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի արձանագրությանը
20․4 Քվեարկության արդյունքները հրապարակվում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում։
21․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
21․1 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի արձանագրությունը կազմվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի ավարտից հետո 15 օրվա ընթացքում, երկու օրինակով, որոնք ստորագրում են ժողովի նախագահը և քարտուղարը։
21․2 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի արձանագրության մեջ նշվում են՝
1․ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողով գումարելու վայրը և ժամանակը
2․Ընկերության ձայնի իրավունք տվող տեղաբաշխված բաժնետոմսերի ձայների գումարային քանակը, Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցած բաժնետերերին պատկանող ձայների գումարային քանակը,
3․ ժողովի նախագահը և քարտուղարը, ժողովի օրակարգը
21․3 Արձանագրությունը պետք է բովանդակի ժողովում հնչած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, ժողովի կողմից ընդունված որոշումները
21․4 Ընկերության բաժնետերերը իրավունք ունեն ծանոթանալ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի արձանագրություններին։
22․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
22․1 Ընկերության բաժնետերերի տարեկան ժողովից բացի գումարվող Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ:
22․2 Ընկերության արտահերթ ժողովներ գումարվում են անհետաձգելի հարցերի քննարկման համար:
22․3 Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում են հիմնադրի կողմից , ինչպես նաև Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), Ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու պահին՝ Ընկերության առնվազն 10 տոկոս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով։
22․4 Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը գումարվում է արտահերթ ընդհանուր ժողովը գումարելու մասին պահանջ ներկայացնելու պահից 45 օրվա ընթացքում։
22․5 Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովներ գումարելու մասին ներկայացված պահանջում պետք է ձևակերպված լինեն այն հարցերը, որոնք առաջարկվում են Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգում և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը։
22․6 Եթե Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով գումարելու պահանջը ներկայացնում են Ընկերության առնվազն 10 տոկոս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը, ապա այն պետք է բովանդակի պահանջը ներկայացնող բաժնետերերի (բաժնետիրոջ) անունը և ազգանունը, նրանց պատկանող բաժնետոմսերի քանակը։
22․7 Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով գումարելու պահանջը պետք է ստորագրված լինի ժողովի գումարումը պահանջող անձի կողմից։
22․8 Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով գումարելու մասին որոշումը պետք է կայացվի Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով գումարելու մասին պահանջը ներկայացնելու պահից 10 օրվա ընթացքում։
23․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ
23․1 Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Ընկերության տնօրենը:
23․2 Տնօրենը լուծում է բոլոր հարցերը, բացի Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերվող հարցերից:
23․3 Տնօրենը կազմակերպում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումների կատարումը, հաշվետու է նրան և իրավունք չունի Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժաողովի համար պարտադիր որոշումներ կայացնելու:
23․4 Ընկերության տնօրենը պետք է գործի բարեխղճորեն և ողջամիտ` ի շահ իր կողմից ներկայացվող Ընկերության: Նա պարտավոր է Ընկերության հիմնադրի կամ Բաժնետիրոջ պահանջով հատուցել իր կողմից Ընկերությանը պատճառած վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Ընկերության տնօրենը`
1. Տնօրինում է Ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործառույթներ է կատարում,
Ընկերության անունից
2. Ներկայացնում է Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում, արտասահմանում
3. Գործում է առանց լիազորագրի,
4. Տալիս է լիազորագրեր,
5. Սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում աշխատանքային,
6. Բանկում բացում է Ընկերության հաշվարկային (այդ թվում`տարադրամային) և այլ հաշիվներ,
7. Առաջարկություններ է նախապատրաստում Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժինների չափի և վճարման կարգի վերաբերյալ,
8. Ընկերության Ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում Ընկերության աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունները, Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը,
9. Իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս է կառավարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը:
10. Սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Ընկերության աշխատակիցներին
11. Աշխատակցի նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պաշտպանվածության միջոցներ:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերության գործադիր մարմնի (ինչպես միանձնյա, այնպես էլ կոլեգիալ լիազորությունները պայմանագրով կարող են տրվել այլ առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (կառավարչի)):
24․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ
24.1 Ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրը վարվում է ՀՀ իրավական նորմերով սահմանված կարգով։ Ռեեստրում նշվում են յուրաքանչյուր գրանցված անձի (բաժնետիրոջ, անվանատիրոջ) մասին տեղեկություններ, ինչպես նաև գրառվում են օրենքով և իրավական ակտերով սահմանված տեղեկությունները։
24․2 Ընկերության բաժնետերերի ռեեստրը, Ընկերության հանձնարարությամբ, վարվում և պահվում է մասնագիտացված կազմակերպության կողմից։
24․3 Բաժնետերը, ինչպես նաև ընկերության այլ արժեթղթերի սեփականատերը պարտավոր են ընկերության ռեեստրը վարողին ժամանակին տեղեկացնել իրենց վերաբերող տվյալների փոփոխության մասին: Նշված տվյալները բաժնետիրոջ, ինչպես նաև Ընկերության այլ բաժնետերերի սեփականատիրոջ կողմից չներկայացնելու կողմից, Ընկերությունը և ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունը պատասխանատվություն չեն կրում բաժնետիրոջ, ինչպես նաև Ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջը պատճառված վնասի համար։
24․4 Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառումը կատարվում է բաժնետիրոջ կամ Ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջ պահանջով արժեթուղթը և սույն կանոնադրության 23․1 ենթակետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում։
24․5 Բաժնետիրոջ, ինչպես նաև Ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջ պահանջով , Ընկերության բաժնետերերի ռեեստրը վարողը պարտավոր է հաստատել բաժնետիրոջ, կամ Ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջ սեփականության իրավունքը՝ այդ անձին ռեեստրից հաապատասխան քաղվածք տրամադրելով։
25․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
25․1 ԸՆկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը իրականացնելու համար Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընտրում է Ընկերության հանձնաժողով (վերստուգող):
Վերստուգող հանձնաժողովը (վերստուգող) հետևում է Ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում է Ընկերության փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին և Ընկերության կանոնադրությանը:
Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) գործունեության կարգը սահմանվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատվող փաստաթղթերով վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի)կանոնակարգով:
Վերստուգող հանձնաժողովը իրականացնում է Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգումը, ստուգում է Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը սեփական նախաձեռնությամբ: Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, ինչպես նաև Հիմնադրի պահանջով:
Վերստուգող հանձնաժողովը ստուգումների արդյունքներն ուղարկում է Ընկերության ընդհանուր ժողով: Վերստուգող հանձնաժողովն ըստ տարեկան հաշվետվության և հաշվեկշռի կազմում է եզրակացություն:
Առանց այդ եզրակացության Ընկերության հաշվեկշիռը ենթակա չէ հաստատմա ընդհանուր ժողովի կողմից:
Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) իրավունք ունի պահանջել Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարում:
Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) պահանջով նրան պետք է ներկայացվեն Ընկերության, դրա առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ֆինանսատնտեսական գործունեությունը վերահսկող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները:
Վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողը) ընտրվում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով:
Վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողը) հաշվետու են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին:
Վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) վարձատվության կամ վճարվող փոխհատուցման չափերը և պայմանները սահմանվում են Ընկերության բաժնետերերի Ընդհանուր ժողովի որոշմամբ:
Վերստուգող հանձնաժողովի անդամ (վերստուգ) կարող են լինել Ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված, բաժնետիրոջ կամ հիմնադրի կողմից լիազորված ֆիզիկական անձիք:
Վերստուգող հանձնաժողովի նախագահն ընտրվում է վերստուգող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
25.2 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ վերստուգիչ իրավասությունները կարող են դրվել վերստուգողի վրա:
25.3 Ընկերության ամենամսյա ֆինանսական հաշվետվության հավաստիությունը վերստուգելու համար Ընկերությունը պարտավոր է ներգրավել Ընկերության հետ գույքային շահերով չկապված արհեստավարժ վերստուգիչի(կազմակերպության կամ ֆիզիկական անձի)`աուդիտորի (արտաքին աուդիտ): Ընկերության աուդիտն իրականացնող անձն Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքում ներկայացնում է գրավոր եզրակացություն:
Ընկերության աուդիտն իրականացնող անձը հաստատվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից: Ընկերության աուդիտն իրականացնող անձի հետ պայմանագիրը կնքվում է Ընկերության տնօրենի անունից:
25.4 Ընկերության ֆինանսական և տնտեսական գործունեության ստուգումները կարող են իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսական և այլ լիազորված մարմինների, հսկողական ծառայությունների կողմից` իրենց իրավասության սահմաններում:
26․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
26.1 Ընկերությունը բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է կամովին լուծարվել:
Եթե լուծարվող Ընկերության գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար,ապա այն կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով:
Ընկերության վերակազմակերպման և լուծարման այլ հիմքերը, ինչպես նաև նրա վերակազմակերպման ու լուծարման կարգը սահմանվում են ՀՀ քաղաքացիական Օրենսգրքով, <Բաժնետիրական ընկերությունների մասին> ՀՀ օրենքով և այլ օրենքներով:
26.2 Ընկերությունը կարող է վերակազմակերպվել Օրենքով սահմանված կարգով միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերակազմավորման միջոցով:
Ընկերության վերակազմավորումը ոչ պետական կամ պետական մասնակցությամբ ընկերության (ընկերությունների) իրականացվում է պետական գույքի մասնավորեցումը (սեփականաշնորհումը) կարգավորող օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Ընկերության միացումը կամ միաձուլումը ոչ պետական ընկերությունների հետ համարվում է մասնավորեցում և իրականացվում է պետական գույքի մասնավորեցումը (սեփականաշնորհումը) կարգավորող օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Բացի վերը նշված դեպքերից, Ընկերությունը կարող է վերակազմակերպվել Հայստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:
27․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
27.1 Ընկերության լուծարումը հանգեցնում է Ընկերության դադարմանը, որից Ընկերության իրավունքների և պարտականությունների իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցման:
Ընկերության լուծարման և լուծարային հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը կայացնում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների ոչ պակաս, քան 2/3-ով:
Լուծարային հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն Հիմնադրի ներկայացուցիչներ:
Լուծարման հանձնաժողովներ կազմելու պահից նրան են անցնում Ընկերության գործերի կառավարման բոլոր լիազորությունները: Լուծարվող Ընկերության անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:
Նախքան լուծարման մասին որոշում ընդունելը Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է հաստատի գլխավոր տնօրենի կողմից ներկայացված ամփոփիչ հաշվեկշիռը ու Ընկերության լուծարման նախագիծը:
Ընկերության լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (այդ թվում` լուծարման հանձնաժողովի կազմը) ենթակա են գրանցման իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում:
Լուծարումն իրականացվում է Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
27․2 Ընկերությունը բացառությամբ այլ իրավաբանական անձի միացման ձևով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:
Ընկերությունն այլ իրավաբանական անձի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս, վերակազմակերպված է համարվում Ընկերության գործունեությունը դադարելու վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառման պահից:
27․3 Ընկերության լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած, այդ մասին իրավաբանական անձանց գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելու պահից:
28․ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
28.1 Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը, ինչպես նաև Ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը տեղի է ունենում Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ընդունվում է ժողովին մասնակցած քվեարկող բաժնետերերի ձայների 3/4-ով, իսկ կանոնադրական կապիտալի չափի մեծացման հետ կապված դեպքերում` ձայների մեծամասնությամբ:
28.2 Մասնաճյուղի, կամ ներկայացուցչության ստեղծման կամ գործունեության դադարեցման հետ կապված տեղեկությունները մտցվում են կանոնադրության մեջ: Այդ տեղեկությունների փոփոխությունների հետ կապված կանոնադրության փոփոխությունները ուժի մեջ են մտնում պետական գրանցումն իրականացնող մարմիններին ծանուցելու պահից:
28.3 Ընկերության կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև Ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրությունը երրորդ անձանց համար ուժի մեջ են մտնում դրանց պետական գրանցման պահից, իսկ սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում պետական գրանցումն իրականացնող մարմնին ծանուցելու պահից: Սակայն Ընկերությունը և նրա բաժնետերը նման փոփոխությունները հաշվի առած երրորդ անձանց հետ ունեցած հարաբերություններում իրավունք չունեն վկայակոչել այդ փոփոխությունների գրանցման բացակայությունը: