
<<Գյումրիի սելեկցիոն կայան>> գիտաարտադրական ՓԲԸ-ում վերականգնվեց և նոր հիմքերի վրա դրվեց շաքարի ճակնդեղի երբեմնի սերմարտադրությունը։
2021 թվականին հիմնված շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծրագիրը տվեց իր ցանկալի արդյունքները և Ընկերությունում այս տարի արդեն շաքարի ճակնդեղի փորձարարական տեղամասերից ստացվել են սերմեր։ Ամենայն հավանականությամբ 2023 թվականին շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծավալները էականորեն կավելանան։

Այսօր <<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ում կայացավ հանդիպում ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության(FAO) թիմի ղեկավար, գյուղատնտեսության հարցերով ազգային փորձագետ Վ․ Ամիրխանյանի , Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի բույսերի պաշտպանության պատասխանատու Վ․ Ֆակավայի և Ընկերության ներկայացուցիչների միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվեց՝ Ընկերության գործունեության կարևորությունը ՀՀ պարենային անվտանգության ապահովման հարցում, Ընկերության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունը և հետևանքները գյուղատնտեսության վրա և դրանց կանխարգելման ու հակազդման մեխանիզմները։
Հանդիպման ավարտին կատարվեց շրջայց Ընկերության տարածքում։

2022թ. համախառն արտադրանքի ծավալը
2022թ. Ընկերությունում գյուղատնտեսական մշակաբույսերի և համախառն արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 1000,6 տոննա, որը 2021թ․-ի համեմատությամբ ավել է 28,4%-ով։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ
《Գյումրիի սելեկցիոն կայան》 ՓԲԸ-ն այս տարի ևս մասնակցել է 2 էքսպո- ցոցահանդեսներին ամենամյա 《Բերքի տոն 2022》 և 《Պան Արմենիան 2022》էքսպո ցուցահանդեսին ։ Ընկերությունը ցուցահանդեսներին մասնակցել է Եվրոպական միության(ԵՄ)《Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում 》 (European Union-GAIA Armenia) ծրագրի աջակցությամբ։

2022 թվականը թվերով
2022 թ․ Ընկերությանը տրամադրվել է 4 նոր սորտերի արտոնագրեր, այդ թվում`1. Սիսեռ – Մուշ սորտ2. Ոսպ – Անուշ սորտ3. Գարնանացան գարի – Գայանե սորտ4. Աշնանացան փափուկ ցուրեն – ԳՍԿ-95 սորտ Ինտենսիվ աշխատանքներ են ընթանում չորաերաշտադիմացկուն հացահատիկային մշակաբույսերի սորտերի ստացման ուղղությամբ։ Տվյալ ուղղությամբ իրականացվել են շուրջ 15 տրամախաչումներ, այդ նպատակով...

2022 ԹՎԱԿԱՆԸ ԹՎԵՐՈՎ
2022թ-ին Ընկերության ներկայացուցիչները մասնակցել են միջազգային գիտաժողովների և միջոցառումների, մասնավորապես՝ ՌԴ Ռոսկոնգրես պետական կորպորացիայի կողմից ՌԴ Սոչի քաղաքում կազմակերպված «Երիտասարդ գիտնականների կոնգրեսին» և ՌԴ Գյուղատնտեսության նախարարության, <<Ֆատ-Ագրո>> ՍՊԸ-ի և ՌԴ Գիտության և Բարձրագույն կրթության նախարարության <<Ա. Գ. Լորխի անվան կարտոֆիլի...

2022 ԹՎԱԿԱՆԸ՝ ԹՎԵՐՈՎ
1․ Ընկերության ագրոլաբորատորիայում, համաձայն 2022թ․ աշխատանքային պլանի իրականացվել է թվով 1516 փորձաքննություն , այդ թվում ՝ բուսական 1025 փորձաքննություն, հողային 491 փորձաքննություն։Լաբորատոր անալիզների տվյալները օգտագործվում են ինչպես ընթացիկ աշխատանքների, այնպես էլ գիտական աշխատանքների կազմակերպման և վերլուծությունների համար։2․ Ընկերության ագրոքիմիական լաբորատորիային...