
<<Գյումրիի սելեկցիոն կայան>> գիտաարտադրական ՓԲԸ-ում վերականգնվեց և նոր հիմքերի վրա դրվեց շաքարի ճակնդեղի երբեմնի սերմարտադրությունը։
2021 թվականին հիմնված շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծրագիրը տվեց իր ցանկալի արդյունքները և Ընկերությունում այս տարի արդեն շաքարի ճակնդեղի փորձարարական տեղամասերից ստացվել են սերմեր։ Ամենայն հավանականությամբ 2023 թվականին շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծավալները էականորեն կավելանան։

Այսօր <<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ում կայացավ հանդիպում ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության(FAO) թիմի ղեկավար, գյուղատնտեսության հարցերով ազգային փորձագետ Վ․ Ամիրխանյանի , Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի բույսերի պաշտպանության պատասխանատու Վ․ Ֆակավայի և Ընկերության ներկայացուցիչների միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվեց՝ Ընկերության գործունեության կարևորությունը ՀՀ պարենային անվտանգության ապահովման հարցում, Ընկերության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունը և հետևանքները գյուղատնտեսության վրա և դրանց կանխարգելման ու հակազդման մեխանիզմները։
Հանդիպման ավարտին կատարվեց շրջայց Ընկերության տարածքում։

ՋՐԻ ԳԼՈԲԱԼ ՍԱԿԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ Է 2030 ԹՎԱԿԱՆԻՑ-ՅՈՒՆԵՍԿՕ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կանխատեսում է, որ 2030 թվականին ջրի համաշխարհային դեֆիցիտը կկազմի 40%:Գյուղատնտեսությունն օգտագործում է աշխարհի քաղցրահամ ջրային ռեսուրսների հիմնական մասը (69%):Սննդամթերքի անվտանգության ապահովումը կդառնա ավելի հրատապ գլոբալ խնդիր առաջիկա տասնամյակների ընթացքում: Կանխատեսվում է, որ 2012-2050 թվականներին սննդամթերքի և գյուղատնտեսական այլ ապրանքների համաշխարհային...

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԼՈԲԱԼ ՏԱՔԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՎՏԱՆԳՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման արդյունքում երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է մոտ 1,3 աստիճանով և պրոցեսը ցուցաբերում է աճման միտում։ Կլիմայի փոփոխությունը էականորեն ազդում է գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրողականության վրա՝ յարաքանչյուր 1 աստիճան ջերմաստիճանի բարձրացումը բերում է միջին բերքատվության 6% կորստի, 1.3 աստիճանի համար կորստի գործակիցը կկազմի...

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԸ ՀՈՂՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 20 ՏԱՐԻ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Թունաքիմիկատները, որոնք օգտագործվում են վնասատուներից և հարուցիչներից դաշտերը պաշտպանելու համար, տասնամյակներ մնում են հողում: Այս եզրակացությանն են հանգել Ամերիկյան քիմիական ընկերության (ACS) շրջակա միջավայրի գիտությունների և տեխնոլոգիայի դեպարտամենտի գիտնականները:Ուսումնասիրությունն իրականացվել է Շվեյցարիայի 100 ֆերմերային տնտեսություններում `հողում թունաքիմիկատների...

Էրազմուս +
«Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն 2020 թվականի մայիսի 27-ին անդամակցեց կենսամթերքների արտադրության տեխնոլոգիաների արդիականացման և գիտության « ABIONET » ծրագրին, որն արդեն գտնվում է գործնական փուլում:
#gallery-3 {
margin: auto;
}
#gallery-3 .gallery-item {
float: left;
margin-top: 10px;
text-align: center;
width: 25%;
}...

Նոր Սորտ
ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍՈՐՏ
2021 թվականից, «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտա-արտադրական ՓԲԸ-ում արտադրության մեջ կդրվի աշնանացան նոր՝ տեղական, սելեկցիոն սպիտակահատ, փափուկ ցորենի «Ռիմա» սորտը, որն արտոնագրվել և ստացել է օգտագործման թույլտվություն՝ համապատասխան կառույցի կողմից։ Սորտի համառոտ բնութագիրն է՝ սպիտակահատ, քիստավոր, հիվանդությունների նկատմամբ իմուն,...