Բացի արտադրական նշանակության ցանքերից, Գյումրիի սելեկցիոն կայանում իրականացվում է նաև «Ֆատ-Ագրո» կազմակերպության կողմից տրամադրված, ՀՀ բնակլիմայական պայմաններին առավել հարմար, 14 անուն սերմերի սորտափորձարկման աշխատանքներ, որի արդյունքներն ամփոփելուց հետո, Ընկերություննորոշ սորտերկներդնի արդարական ցիկլում։ 2020-2021 վեգետացիոն տարուց սկսած, <<Գյումրիի սելեկցիոն կայան>> գիտա-արտադրական ՓԲԸ-ն ՀՀ ֆերմերներին կառաջարկի Ընկերության կողմից արտադրված ՀՀ բնակլիմայական պայմաններին հարմարեցված կարտոֆիլի բարձր վերարտադրության սերմեր(վաղահաս, միջահաս, ուշահաս), որոնց որակական հատկանիշները և արտադրողականությունը շատ բարձր են և ի տարբերություն եվրապական տարբեր երկրներից ներկրված սերմերի կունենան անհամեմատ մատչելի գներ։