Ընկերությունը դեռ 2021 թվականից իրականացնում է ցանքատարածությունների մոնիտորինգ GIS համակարգով, OneSoil հավելվածի միջոցով, որը թույլ է տալիս կանխատեսել և արձանագրել ըստ դաշտերի և մշակաբույսերի վեգետացիոն փուլերը, կանխատեսում է եղանակը, ցույց է տալիս կանխատեսվող պոտենցիալ բերքատվությունը, միկրոէլեմենտների տրման անհրաժեշտությունը, ժամանակահտվածը և քանակությունը, ոռոգման պահանջվող ժամանակահատվածը և չափաքանակը, հատիկի հասունացման և բերքահավաքի ժամկետները և այլ բազմթիվ կարևոր ցուցանիշներ։
Հավելվածից օգտվելը Ընկերության ագրոնոմներին թույլ է տալիս բարձրացնել գործողությունների ճշգրտությունը և ՕԳԳ-ն, առավելագույն ճշգրիտ որոշել բերքահվաքի, ոռոգման, պարարատացման և բույսերի պաշտպանության միջոցների կիրառման ժամկետները: