2022թ-ին Ընկերության ներկայացուցիչները մասնակցել են միջազգային գիտաժողովների և միջոցառումների, մասնավորապես՝ ՌԴ Ռոսկոնգրես պետական կորպորացիայի կողմից ՌԴ Սոչի քաղաքում կազմակերպված «Երիտասարդ գիտնականների կոնգրեսին» և ՌԴ Գյուղատնտեսության նախարարության, <<Ֆատ-Ագրո>> ՍՊԸ-ի և ՌԴ Գիտության և Բարձրագույն կրթության նախարարության <<Ա. Գ. Լորխի անվան կարտոֆիլի Դաշնային հոտազոտության կենտրոն>> -ի կողմից ՌԴ Վլադիկավկազ քաղաքում կազմակերպված գիտական ֆորումին, նվիրված կարտոֆիլի սերմարտադրության զարգացմանը, ինչպես նաև Ընկերությունում անցկացվեց հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի դաշտային ցուցադրություն և միջազգային գիտաժողով։