ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՂԵկավարվելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի 275-Կ հրամանով
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բաց մրցույթ գործադիր մարմնի ընտրության
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բաց մրցույթ գործադիր մարմնի ընտրության
Մրցույթը կանցկացվի 20.04.2023թ. ժամը 16.00-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքում, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
– ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գյուղատնտեսության բնագավառի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ.
– իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն` այդ թվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Գնումների մասին» և «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ «Սերմերի և տնկանյութի մասին», «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Սերմերի հավաստագրման կարգը հաստատելու մասին» N 1479-Ն որոշման․
– պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է նաև`
– գյուղատնտեսական գիտությունների գիտական աստիճան,
– տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
– ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
– համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
– աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,
– ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
– առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
– դիմում՝ (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
– գունավոր լուսանկար,
– քաղվածք աշխատանքային գրքույկից,
– ինքնակենսագրություն,
– բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
– կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
– տեղեկանք` մշտական բնակության վայրից,
– հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
– բնութագիր` վերջին աշխատավայրից ( եթե կազմակերպությունը չի լուծարվել),
– արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի պատճենը՝ բնօրինակի հետ միասին,
– անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000 -ից մինչև 1200-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 01.04.2023թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, 7-րդ հարկ, 704 սենյակ (Երևան, Մ․Մկրտչյան 5, հեռ․ 011-597-196)