
<<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ում բուծված գյուղատնտեսական մշակաբույսերի նոր սորտերի թիվն ավելացավ ևս երկուսով՝ գարնանացան գարի՝ <<Գայանե>> և լոբի սովորական՝ <<Շիրակի մանուշակագույն >>։
Սորտերը ստացել են համապատասխան արտոնագիր և գրանցվել <<Բույսերի սորտերի պահպանության պետական գրանցամատյանում>> ։
Նոր սորտերի հեղինակներն են՝ Լուսինե Գագիկի Սուվարյանը և Ռիմա Հակոբի Մուրադյանը։
