
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ Ընկերությունը զբաղվում է հացահատիկային (աշնանացան ցորեն, գարնանացան գարի և ցորեն, եգիպտացորեն), հատիկաընդեղեն (սիսեռ, ոսպ, լոբի), բանջարանոցային (սեղանի ճակնդեղ, գազար, կաղամբ), տեխնիկական (յուղատու կտավատ) մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) սելեկցիայով և առաջնային սերմնաբուծությամբ, նաև՝ կարտոֆիլի տնկանյութի արտադրությամբ։
2024 թվականի բերքահավաքից ստացվել է աշնանացան ցորենի 354․3 տոննա, գարնանացան գարու 220 տոննա, հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմերի 11․6 տոննա համախառն բերք։
Ներկայումս ընկերությունում առկա է և իրացման ենթակա աշնանացան ցորենի բարձր վերարտադրության սերմերի լայն տեսականի՝
1. Բեզոստայա 1 (սուպերէլիտա և էլիտա)
2. Մակար (սուպերէլիտա և էլիտա)
3. Վարս (սուպերէլիտա և էլիտա)
4. Վասսա (սուպերէլիտա և էլիտա)
5. Ռիմա (էլիտա)
6. Գռոմ (էլիտա)
7. Ելանչիկ (էլիտա)
8. Տիմիրյազևկա 150 (էլիտա)
Սերմերի բոլոր խմբաքանակները հավաստագրված են, ախտահանված, պարկավորված և պիտակավորած։
Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/page/3146: