Горох Ленинаканская-313
Սորտը ստացվել է Լենինականի սելեկցիոն կայանում` 1943 թվականին, անհատական ընտրությամբ, ՎԻՐ-ի հավաքածուի N 652 նմուշից, որն առանձնացվել էր Հայաստանում տարածված սիսեռի տեղախմբերից:
Այն շրջանացվել է 1949թ., սորտի հեղինակն է հանրապետության վաստակավոր գյուղատնտես Ա. Պ. Վերնիգորը:
Տնտեսական կարևոր առանձ-նահատկությունները
Պարենային և կերային մշակաբույս է:
Սերմերը պարունակում են 23-31% սպիտակուցներ, հարուստ են A,B,B2 վիտամիններով:
Սիսեռի սերմերը հայկական խոհանոցում, բացի զանազան կերակուրների մեջ օգտագործելուց, գործածվում է պահածոների և սուրճ պատրաստելու համար: Սիսեռի սերմերը ուշ են եփվում, որի համար ցանկալի է դրանք աղաջրի մեջ թողնել որոշ ժամանակ, ապա լվանալ և նոր եփել: Սիսեռի եփած հատիկները հիմնականում օգտագործում են տարբեր աղցաններ պատրաստելիս:
Բուսաբանական և կենսաբանական առանձնահատկությունները
Պատկանում է Cicer aritinum ցեղին, մշակության մեջ մեծ տարածում ունեն Chickpea տեսակը:
Լենինականի 313 սորտի ցողունը կողավոր է, արմատը իլիկաձև, որի մազարմատների վրա առատորեն զարգանում են խոշոր դեղնավուն պալարաբակտերիաներ:
Ցողունը կանգուն է, ուժեղ ճյուղավորվող` 25-55 սմ բարձրությամբ:
Բույսը կանաչ վիճակում պարունակում է թրթնջկաթթու, որի համար էլ դրա մասսան անասունները չեն ուտում: Տերևը կենտ փետրաձև է, վերջանում է տերևիկով: Տերևիկները 10-17 հատ են, մանր,հակադիր ձվաձև, կտրտված եզրերով, թավոտ, բաց կանաչ, մոխրականաչ գույնի: Տերևակիցները երկու-երեք և հինգբլթականի են:
Ծաղիկները մեկական են, սպիտակ, ծաղկակոթունն ունի թույլ մանուշակագույն երանգավորում:
ՈՒնդերը կարճ են, փքված, ձվաձև , որը վերջանում է փոքրիկ, կեռ կտուցիկով` 2-2.5 սմ երկարությամբ և 1-1.2 սմ լայնությամբ:
ՈՒնդերը դարմանագույն են, ցողունին կպած են երկարավուն, բարակ ծաղկակոթունով: Պարունակում են մեծամասամբ երկուական սերմ:
Սերմերը բութ, կլորավուն են, կեռ կտուցիկով, սերմնաբողբոջը` մուգ նարնջագույն, սերմի մակերեսը համեմատաբար հարթ է, երբեմն կնճռոտ, դեղնավուն գույնի:
1000 հատիկի մասսան 220-310 գրամ է:
Վեգետացիայի տևողությունը 90-105 օր է:
Ագրոտեխնիկան
Սիսեռն իր չորադիմացկունությամբ գերազանցում է հատիկաընդեղեն բոլոր մշակաբույսերին:
Այն կարող է բերք ապահովել նույնիսկ 250-300 մմ տարեկան տեղումների պայմաններում, մինչդեռ բույսի համար կործանարար է գերխոնավությունը, որը նպաստում է ասկոխիտոզ հիվանդության զարգացմանը և բերքի կորստին:
Ինքնափոշոտվող բույս է, փոշոտումը տեղի է ունենում դեռևս կոկոնակալման փուլում:
Սակավապահանջ է հողի նկատմամբ, լավ է աճում թեթև ավազակավային հողերում:
Շարահերկ մշակաբույս է, ցանվում է 30-35 սմ միջշարային հեռավորությամբ, երբեմն էլ ժապավենաձև. միջժապավենայինը 40-45 սմ, իսկ ժապավենի ներսում` 20-25 սմ:
Զգայուն է ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի նկատմամբ (P2O5-45-50, K2O -50-60 կգ/հա ) ազդող նյութի հաշվով:
Ցանքի նորման ծլունակ սերմի հաշվով 0.5-0.55 միլիոն է մեկ հեկտարում` նայած սերմերի խոշորությանը, կշռային նորման 110-130 կգ/հա:
Ցանքը պետք է կատարել վաղ ժամկետներում, հացահատիկներին զուգընթաց, ցանքի խորությունը 5-7 սմ, ցանքից անմիջապես հետո, մոլախոտերի դեմ պայքարի նպատակով, անհրաժեշտ է դաշտը սրսկել պրոմետրինով կամ գեզագարտով: Բերքահավաքը կարելի է կատարել կոմբայնով` ունդերի լրիվ հասունացման ժամանակ:
Отзывы
Отзывов пока нет.