«Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ում եզրափակիչ փուլ է մտել հայրենական, նոր «Արարատ» եգիպտացորենի հեռանկարային սորտի փորձարարական աշխատանքները, ընթացիկ տարում այն կհանձնվի ՀՀ ԷՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ՝ մրցութային և տնտեսական օգտակարության պետական փորձարկումներ իրականացնելու նպատակով: Համաձայն Ընկերությունում կատարված փորձարկման արդյունքների՝ սորտը բերքատու է, կայուն է հիվանդությունների նկատմամբ, ադապտացված է տեղական բնակլիմայական պայմաններին, բույսի բարձրությունը 3-3,5մ, կողրերի քանակը մեկ բույսի վրա՝ մինչև երեք կողր, ունի լավ զարգացած արմատային համակարգ: Ընկերության գիտխորհրդի կողմից մշակաբույսի փորձարարական աշխատանքները գնահատվել են լավ և կայացվել է որոշում՝ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը անցնելուց հետո այն ներդնել արտադրության մեջ: