
Այս օրը՝ 2020 թվականի մարտի 30-ը, <<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ի համար նշանավորվեց ինտենսիվ այգու հիմնադրմամբ։ Այգու հիմնադրումն իրականացվեց <<ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության>> ծրագրի շրջանակներում և տնկվեցին խնձորի և սալորի ծառեր՝ 1 հա ընդհանուր մակերեսով։ Այգու հիմնադրման աշխատանքներին մասնակցում էին <<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ի բոլոր բաժինների աշխատակիցներն, ովքեր հպարտությամբ հողն էին դնում մրգատու ծառերի դալար շիվերը և նշում, որ ծառ տնկելը օրհնություն է, մեծագույն բարիք և յուրաքանչյուր հայի սուրբ պարտականությունը։

