ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՐԱՐՏԱՑՈՒՄԸ ՏԵՐԵՎԱՅԻՆ ՍՆՈՒՑՄԱՄԲ
Աշնանացան ցորեն 2019-2020

No Data Found
Ըստ գերմանացի փորձագետ և հետազոտող, բույսերի պաշտպանության հայտնի մասնագետ Օլավ Օտտինգերի գլոբալ տաքացումն ազդում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության վրա, ազդեցությունն հացահատիկային մշակաբույսերի բերքատվության վրա յարաքանչյուր 1 աստիճանի ջերմաստիճանի բարձրացման դեպքում բերում է բերքատվության մոտ 6% կորստի։ Ֆերմերները հաճախ կասկածի տակ են դնում տերևային պարարտացման արդյունավետությունը, սակայն բոլոր՝ մակրո, մեզո և միկրոէլեմենտների կլանումը (ազոտի 3 ձև, ֆոսֆոր (P), կալիում (K), ծծումբ(S) , մագնեզիում(Mg), կալցիում(Ca)) իրականացվում է տերևների միջոցով, վերջիններիս կլանման արագությունը կարող է տատանվել 1 ժամից մի քանի օրվա ընթացքում այս մասին հայտնում է ՌԴ <<Եվրոխիմ>> ընկերության ագրոքիմիական ծառայության զարգացման ղեկավար , գիտնական Մարիա Վիզիրսկայան։ Այս առումով կարևոր է նաև ԱՄՆ Իլինոյիսի Համալսարանի գիտնականների հայտնագործությունը, ըստ որի ոռոգման պրոցեսի արդյունքում բերքատվության աճի 16%-ը ապահովվում է բույսերի հովացման արդյունքում, իսկ 84 %-ը բույսերի ոռոգման (անձրևացման եղանակով) ընթացքում։ Հաշվի առնելով վերոնշյալը, <<Գյումրիի սելեկցիոն կայան>> գիտաարտադրական ՓԲԸ-ն մշտական կապի մեջ է ՀՀ և արտերկրի ոլորտային կազմակերպությունների հետ, որի շրջանակներում 2020թվականի ցանքատարածությունների պարարտացման աշխատանքները իրականացվել են համատեղ քննարկումների արդյունքում և բացառապես ջրալույծ պարարտանյութերով (նախապես իրականացվել է վարելահողերի քիմիական անալիզ, պարզվել միկրոէլեմենտների պարունակությունը և պարարտացման սխեման մշակվել համաձայն ռոտացիոն քարտի և տվյալ տարում մշակվող մշակաբույսի առանձնահատկությունների) Նպատակն է, ինչպես …
Հացահատիկի տարածաշրջանային գները 2020 թվականի հոկտեմբեր- դեկտեմբեր ամիսներին ցուցաբերում են աճման միտում, մասնավորապես ՌԴ սևծովյան ավազանի նավահանգիստներում 3-րդ դասի ցորենի (սոսնձանյութ 23-28%, պրոտեին 13,5-14,5) գները 2020թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին աճել են մոտ 20%- ով: Տարածաշրջանի հիմնական արտահանողը ՌԴ-ն է, փորձագետների գնահատմամբ 2020/2021 թվականներին Ռուսաստանից ցորենի արտահանումը կարող է մոտենալ պատմական ռեկորդին, կազմելով 40,8 մլն. տոննա․ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը ՝ հղում կատարելով «SovEcon» վերլուծական կենտրոնին: «Ռուսագրոտրանս» վերլուծական կենտրոնի գնահատմամբ `ցորենի արտահանման ներուժն ավելի ցածր է` 39,9 միլիոն տոննա։ Գյուղատնտեսական շուկայի ուսումնասիրությունների ինստիտուտը (IKAR) և ProZerno- ն հայտնում են մոտ 40 միլիոն տոննա արտահանման հնարավորության մասին, իսկ «Ռուսագրոտրանս» վերլուծական կենտրոնի ղեկավար Իգոր Պավենսկին նշում է, որ դեկտեմբերին մատակարարումները կնվազեն մինչև 3,7 միլիոն տոննայով:ՌԴ հացահատիկի 2020թ. համախառն բերքը աճել է մոտ 0,9 մլն. տոննայով կազմելով 85,3 մլն. տոննա: Վերջին ամսին ՌԴ հացահատիկի միջին գները նվազել են մոտ 2-3%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է Ավստրալիայից և Արգենտինայից մատակարարման աճով, ինչպես նաև ռուբլու ամրապնդմամբ և արտահանման սահմանափակումների սպասման հետ, ինչպես նաև հացահատիկի գների աճման կարևորագույն գործոն կարող է հանդիսանալ արտահանման տուրքի հնարավոր բարձրացումը (ավելի վաղ սննդի ձեռնարկությունների ռուսական խոշորագույն ասոցիացիաները դիմել էին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին ՝ խնդրելով վերանայել հացահատիկի արտահանման համար տուրքի ավելացումը):..
Ցորեն(սոսնձանյութ 23-28%)
Գները նշված են առանց ԱԱՀ, ՌԴ Կրասնոդարի երկրամասի նավահանգստում

No Data Found
Ցորենի հիմնական արտահանողները

No Data Found
Աշխարհում ցորենի արտադրությունը,սպառումը և պահուստները(մլն.տոննա)

No Data Found
2019-2020 թվականների
հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը աշխարհում

No Data Found
2018-2019 թվականների
հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը աշխարհում

No Data Found
‼️ՀՀ ԵՎ ԵԱՏՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ‼️ ՀՀ-ում 2014-2019 թվականներին կարտոֆիլի արտադրական ցուցանիշները անկում են գրանցել, մասնավորապես ցանքատարածությունները նվազել են 31,6%, համախառն բերքի ծավալը 45,2%, կամ շուրջ 332,2 հազար տոննայով, միջին բերքատվությունը մոտ 19%-ով, չնայած այս ցուցանիշներին ՀՀ դեռ կարտոֆիլի արտադրությամբ ունի բավական բարձր ինքնաբավության ցուցանիշ (ըստ ՀՀ ԱՎԿ 101,1%, ըստ ԵԱՏՄ վիճակագրության 70,7%, որը համեմատ նախորդ տարվա ցուցանիշի պակաս է 6,1%-ով): Ըստ ԵԱՏՄ կանխատեսման 2021թ. ՀՀ-ում կարտոֆիլի արտադրությունը կնվազի 2,4%-ով: ՀՀ կարտոֆիլի արտաքին առևտրի մասով, դիտարկված ժամանակաշրջանի համար արտահանման առավել բարձր ցուցանիշ դիտվել է 2016 թվականին, որը կազմել է 41,7 հազար տոննա, դրանից հետո արտահանման ծավալները նվազել են մոտ կրկնակի անգամ: Ներկրման և արտահանման ծավալները շատ քիչ են և կազմում են ՀՀ կարտոֆիլի համախառն արտադրանքի 1-7%: Ներկրման ծավալում հիմնական մասնաբաժին ունեն սերմերը, որը բավականացրել է ՀՀ ընդհանուր ցանքերի համար անհրաժեշտ սերմերի ծավալի 13-17% (մնացած տնկանյութերը ապահովել են տնային տնտեսություններում պահովող կարտոֆիլի հաշվին): ՀՀ-ում կարտոֆիլի արտադրական ցուցանիշների անկման հիմնական պատճառներից են կարտոֆիլի արտադրության եկամտաբերության և ռիսկայնության հակադարձ համեմատական լինելը, բացասական ազդեցության հիմնական գործոններից է կարտոֆիլի բարձր վերարտադրության տնկանյութերի (որի կիրառությունը բարձր բերքատվություն և եկամտաբերություն ապահովելու համար հիմնական գործոններից է) ֆիզիկական և տնտեսական հասանելիությունը, որը կարտոֆիլի արտադրության տեխ. բնութագրում կազմում է ծախսերի էական մասը, (հիմնականում դեռ ներկրվում են ԵՄ երկրներից, լոգիստիկ կարգավորումների հետ կապված տնկանյութերի արժեքը էականորեն բարձրանում է), ինչպես նաև ՀՀ ֆերմերների համար կարևոր խնդիրներից է ստացված արտադրանքի իրացումը:
Ցորենի հիմնական արտահանողները

No Data Found
ՀՀ-ում կարտոֆիլի ցանքատարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը 2014-2019թթ.

No Data Found
ՀՀ-ում կարտոֆիլի ինքնաբավության մակարդակը

No Data Found
ՀՀ-ում կարտոֆիլի արտահանման և ներմուծման ծավալները

No Data Found
Արտահանման մեջ ԳՀԱԾ մասնաբաժինը

No Data Found
Արտաքին առևտուր-արտահանում(հազար ԱՄՆ դոլար)

No Data Found
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
2013-2019 թթ.
ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալը (այսուհետ՝ ԳԱՀԾ) նվազել է մոտ 7,3%-ով, ՀՀ համախառն ներքին արդյունքի (այսուհետ՝ ՀՆԱ)-ի մեջ ԳԱՀԾ մասնաբաժինը նույնպես նվազել է մոտ 7,3%-ով, 20.2%-ից (2013թ.) նվազելով մինչև 12,9% (2019թ.): Նշված ցուցանիշների մեջ ներառված չէ ագրովերամշակման մասնաբաժինը ՀՆԱ-ում, որը կկազմի ևս 4-6%: Համադրելով նշված ցուցանիշները ԳԱՀԾ և ագրովերամշակման ընդհանուր մասնաբաժինը ՀՀ ՀՆԱ-ում նշված ժամանակահատվածի համար կկազմի մոտ 18-24%:
ՀՀ արտաքին առևտրի մեջ գյուղատնտեսական նշանակության ապրանքատեսակների (այսուհետ՝ ԳՆԱ) (ԱՏԳ ԱԱ 01-24) արտահանումը ևս կազմում է էական մասնաբաժին, 2018-2019 թթ. ԳՆԱ արտահանման ծավալը ավելացել է 13.3%-ով, ինչը կազմում է մոտ 104.7 մլն ԱՄՆ դոլար, կամ ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 29.9%-ը:
ՀՀ համախառն ներմուծման մեջ 2018-2019թթ. ԳՆԱ (ԱՏԳ ԱԱ 01-24) կազմում են մոտ 16%:
Ըստ կանխատեսումների 2020-2021 թթ. ՀՀ ԳԱՀԾ կգրանցի դրական դինամիկա, հաշվի առնելով ինչպես կանխատեսվող ցանքատարածությունների աճը (հատկապես աշնանացան ցորենի, որի աճի վրա էական ազդեցություն ունի ՀՀ աշնանացան ցորենի արտադրությանն ուղղված պետական աջակցության ծրագիրը), այնպես էլ գյուղատնտեսության զարգացմանը ուղղված ՀՀ պետական աջակցության ծրագրերը https://mineconomy.am/page/1338 ,որոնց շահառուները վերջին տարիներին էականորեն ավելացել են:
Վերլուծության համար աղբյուր է հանդիսացել ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումները, ՀՀ մաքսային ծառայության, մաքսային վիճակագրության տվյալները,ինչպես նաև ԵԱՏՄ վիճակագրությունը:
<<Գյումրիի սելեկցիոն կայան>>
գիտա-արտադրական ՓԲԸ
10.01.2021…
Արտաքին առևտուր-ներմուծում(հազար ԱՄՆ դոլար)

No Data Found
ՀՀ ՀՆԱ և ԳՀԱԾ ծավալի հարաբերակցությունը մլն-ՀՀ դրամ
My Other Example Heading

No Data Found
Ներմուծման մեջ ԳՀԱԾ մասնաբաժինը

No Data Found
ԳՀԱԾ-ի մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ

No Data Found
10 տոննա գոմաղբից բիոգազի և էներգիայի ելքը
«Գյումրիի սելեկցիոն կայան » 16.01.2021

No Data Found
2020-2021թթ. դրությամբ ՀՀ գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, միջինացված տվյալներով համարժեք արտազատված գոմաղբը և կենսագազի ծավալը մեկ տարվա համար
«Գյումրիի սելեկցիոն կայան » 16.01.2021

No Data Found
ՑՈՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱ

No Data Found
ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱ

No Data Found
Կենսագազի արտադրության ծավալները աշխարհում` ըստ Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության(GW)
«Գյումրիի սելեկցիոն կայան » 16.01.2021

No Data Found