
2023 թվականի հունիսի 05-ը՝ շրջակա միջավայրի համաշխարհային օրը , <<Գյումրիի սելեկցիոն կայան>>ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) համար, նշանավորվեց՝ դեկոտարտիվ ծառերի և տնկիների աճեցման նպատակով «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ներդրված տնկարանային տնտեսության բացման արարողությամբ, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, ոլորտով հետաքրքրված անձիք և կազմակերպություններ։
Ընկերությունն ունենալով համապատասխան ռեսուրսներ և նպատակ՝ կապված պտղաբուծության, ինչպես նաև դեկոտարտիվ ծառերի և տնկիների աճեցման ուղղության զարգացման հետ, 2021 թվականի հոկտեմբերի 10-ին <<Տնկարանի հիմնման պայմանագիր>> կնքեց «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի հետ, ով՝ Եվրամիության ֆինանսավորմամբ և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ու <<Էներգետիկայի հայկական գործակալություն>> հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող <<EU4Environment. Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա>> ծրագրի շրջանակներում նպատակ ուներ իրականացնել տնկարանների հիմնման ծրագիր ։
Ծրագիրն իրականացվում է հաջողությամբ, կողմերի պատասխանատու և անխոնջ աշխատանքի շներհիվ, դեկորատիվ ծառերի և տնկիների ջերմատանը և տնկարանում այսօր արդեն առկա են շուրջ 15 տեսակի, մոտ՝ 100․000 ծառաթփատեսակներ (այդ թվում՝ սածիլ, տնկի, կտրոն), որոնք նախատեսված են ինչպես կանաչապատման այնպես էլ անտառապատման համար՝ շեշտն ուղղելով Շիրակի մարզին, քանի որ անտառապատ տարածքների սակավության առումով մարզը գտնվում է առաջին հորիզոնականում։
Ծրագրի շրջանակներում, Ընկերությունում աջակցող կողմի ջանքերով ներդրվել է բավականին մեծ միջոցներ, այդ թվում՝ ջերմոցի, պահեստի, պոմպակայանի կառուցում, տնկարանների հիմնում և այլն։










