Phone(+374)312 6 62 39

E-Mailinfo@gselection.am

TimeMon - Fri: 9:00 - 19:00

   

Phone(+374)312 6 62 39

   

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳՈՐՇ

Տավարաբուծություն

«Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ի տոհմային անասնաբուծական ֆերմայում ի թիվս «Հոլշտեյն» և «Սիմենտալ» ցեղատեսակների, իրականացվում է նաև «Կովկասյան գորշ» ԽԵԿ ցեղատեսակի տոհմային բուծման աշխատանքներ:
Կովկասյան գորշ տավարի ցեղ- կաթնամսատու ցեղ։ Ստացվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Դաղստանի տնտեսություններում՝ տեղական տավարի և շվից ցեղի տրամախաչումից։ Ցեղը հաստատվել է 1960 թ.-ին։ Կենդանիներն ունեն մարմնակազմության և մթերատվության լավ հատկանիշներ։ Հարմարված են Անդրկովկասի բնակլիմայական պայմաններին։ Թույրը՝ գորշ, մարմնակազմը՝ խիտ, ոսկրակազմը՝ ամուր։ Կովերի կենդանի զանգվածը 500-600 կգ է, ցուլերինը՝ 800-900 կգ։ Կաթնատվությունը՝ 2000-2500 կգ, իսկ տոհմային տնտեսություններում՝ 3000-4000 կգ։ Կաթի յուղայնությունը՝ 3,8-3,9%։ Սպանդային ելքը՝ 50-55%։

IMG_1879

ԽԵԿ տոհմային անասնաբուծության զարգացում, մասնավորապես՝ Ընկերության հաշվեկշռում գտնվող << Կովկասյան գորշ>> ցեղատեսակի կովերըարհեստական սերմնավորվել են <<Շվից>>,<<Հոլշտեյն>> և <<Սիմենտալ>> ցեղատեսակների սերմնահեղուկներով, նպատակունենալովստացված նոր սերունդը համապատասխան գիտական և փորձարարական աշխատանքնային փուլերը անցնելուց և արդյունավետությունը պարզելուց հետո կատարել նոր Հայկական ցեղատեսակի գրանցում և կատարել տոհմային բուծում։ «Շվից», «Հոլշտեյն» և «Սիմենտալ» ցեղատեսակների ԽԵԿ մայրական կազմի ներկրում և բուծում, 2. ՄԵԿ տոհմային անասնաբուծության զարգացում, մասնավորապես՝ Նախատեսվում է կատարել ՄԵԿ (Դրոպա, սուֆոլկ, կորիդել) տոհմային անասնաբուծություն, ինչպես նաև կատարել «Հայկական կիսակոպտաբուրդ» ցեղատեսակի հետ խաչասերումներ առավել արդյունավետ և տեղի պայմաններին հարմարեցված նոր ցեղատեսակներ ստանալու նպատակով։

IMG_2039jn
hy