
Գործնական ուսուցումը «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում
ՀԱԱՀ «Շիրակի Ակադեմիկոս Մ.Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ» մ/ճ-ի ուսանողների գործնական ուսուցումը «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում

Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպում
Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպման համար Կառավարությունն աջակցություն է տրամադրում: Այս տարի հացահատիկայինից մինչև հատիկաընդեղային, կերային մշակաբույսեր աճեցնողներին գյուղաշխատանքների ծախսի ու հավաստագրված սերմացուի գնի 50 տոկոս փոխհատուցում է նախատեսված:
Տեսանյութ

ԵՄ-ԿԳՆՀ Սերմնաբուծության աջակցության ծրագրի երրորդ փուլ
ԵՄ-ԿԳՆՀ Սերմնաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ Ընկերությունը երրորդ փուլում ստացավ գոմաղբացրիչ և պարարտանյութացրիչ գյուղատնտեսական գործիքները։

ԵՄ-ԿԳՆՀ Սերմնաբուծության աջակցության ծրագրի երկրորդ փուլ
ԵՄ-ԿԳՆՀ Սերմնաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող գյուղատնտեսական գործիքներից «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ Ընկերությունը երկրորդ փուլում ստացավ գութան։

Աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները
Չնայած խոչընդոտող եղանակային անբարենպաստ պայմաններին,
այնուամենայնիվ Ընկերությունում հաջողությամբ ավարտվել են աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները։։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ Ընկերություն
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ Ընկերությունը զբաղվում է հացահատիկային (աշնանացան ցորեն, գարնանացան գարի և ցորեն, եգիպտացորեն), հատիկաընդեղեն (սիսեռ, ոսպ, լոբի), բանջարանոցային (սեղանի ճակնդեղ, գազար, կաղամբ), տեխնիկական (յուղատու կտավատ) մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) սելեկցիայով և առաջնային սերմնաբուծությամբ, նաև՝ կարտոֆիլի տնկանյութի...

«Խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացման ծրագրին» նվիրված աշխատաժողով
Հուլիսի 16-ին «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ֊ում տեղի է ունեցել «Խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացման ծրագրին» նվիրված աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։
ԽԵԿ֊ի մթերատվության բարձրացման...

ՀՀ Էկոնոմիկայի նախարար՝ Գևորգ Պապոյանի և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ Ընկերության տնօրեն՝ Նորիկ Մկրտչյանի հանդիպումը։
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Էկոնոմիկայի նախարար՝ Գևորգ Պապոյանի և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ Ընկերության տնօրեն՝ Նորիկ Մկրտչյանի հանդիպումը։
Նախարարին է ներկայացվել Ընկերության գործունեության հետ կապված զարգացման հեռանկարները և խնդիրները։
Ինչպես նաև քննարկվել է աշխատանքների առաջնահերթությունը՝ բերքահավաքին ընդառաջ։

Հանդիպում մարզպետարանում
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Նորիկ Մկրտչյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են կայանի գործունեությանն առնչվող հարցեր։
Կարևորելով կայանի դերը, ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում՝ մարզպետը նշել է, որ սելեկցիոն կայանի...