
Կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման արդյունքում երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է մոտ 1,3 աստիճանով և պրոցեսը ցուցաբերում է աճման միտում։ Կլիմայի փոփոխությունը էականորեն ազդում է գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրողականության վրա՝ յարաքանչյուր 1 աստիճան ջերմաստիճանի բարձրացումը բերում է միջին բերքատվության 6% կորստի, 1.3 աստիճանի համար կորստի գործակիցը կկազմի մոտ 7.8% ինչը բավականին մեծ թիվ է գյուղատնտեսության համար։ Հաշվի առնելով պրոցեսի զարգացման դինամիկան, և վերջին տարիներին արձանագրված գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվության անկումը կարելի է եզրակացնել, որ այն սերմերը, որոնք ներկայումս օգտագործվում են (հացահատիկային, բանջարաբոստանային և հատիկաընդեղեն մշակաբույսերի) միջնաժամկետ հեռանկարում կարող են էականորեն կորցնել իրենց ակտուալությունը և բերքատվության բավարար մակարդակը, ինչի նպատակով, օր առաջ պետք է զբաղվել չորաերաշտադիմացկուն և ջերմադիմացկուն սերմերի սելեկցիայի և սերմնաբուծության գիտական աշխատանքներով։ <<Գյումրիի սելեկցիոն կայան>> գիտաարտադրական ՓԲԸ-ն նշված ուղղությումբ սկսել է զբաղվել դեռ 2019 թվականի դեկտեմբեր ամսից, որի արդյունքում ներկա պահին կան գրանցված էական ձեռքբերումներ: 2021թ. ապրիլ ամսին ձեռք բերված համաձայնության շրջանակներում Ընկերության և ՌԴ Գիտության և Բարձրագույն կրթության նախարարության <<Ն.Ի. Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների համառուսական հետազոտական ինստիտուտի>> -ի կարողությունները համատեղ օգտագործվելու են նշված աշխատանքների իրագործման համար:Ընկերության և <<Ն.Ի. Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների համառուսական հետազոտական ինստիտուտի>> -ի գիտնականներից և գիտաշխատողներից ստեղծվելու է համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի չորաերաշտադիմացկուն և ջերմադիմացկուն գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի (հացահատիկային, հատիկաընդեղենային) սելեկցիայով և սերմնաբուծությամբ: