
<<Գյումրիի սելեկցիոն կայան>> գիտաարտադրական ՓԲԸ-ում վերականգնվեց և նոր հիմքերի վրա դրվեց շաքարի ճակնդեղի երբեմնի սերմարտադրությունը։
2021 թվականին հիմնված շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծրագիրը տվեց իր ցանկալի արդյունքները և Ընկերությունում այս տարի արդեն շաքարի ճակնդեղի փորձարարական տեղամասերից ստացվել են սերմեր։ Ամենայն հավանականությամբ 2023 թվականին շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծավալները էականորեն կավելանան։

Այսօր <<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ում կայացավ հանդիպում ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության(FAO) թիմի ղեկավար, գյուղատնտեսության հարցերով ազգային փորձագետ Վ․ Ամիրխանյանի , Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի բույսերի պաշտպանության պատասխանատու Վ․ Ֆակավայի և Ընկերության ներկայացուցիչների միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվեց՝ Ընկերության գործունեության կարևորությունը ՀՀ պարենային անվտանգության ապահովման հարցում, Ընկերության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունը և հետևանքները գյուղատնտեսության վրա և դրանց կանխարգելման ու հակազդման մեխանիզմները։
Հանդիպման ավարտին կատարվեց շրջայց Ընկերության տարածքում։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ Ընկերություն
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ Ընկերությունը զբաղվում է հացահատիկային (աշնանացան ցորեն, գարնանացան գարի և ցորեն, եգիպտացորեն), հատիկաընդեղեն (սիսեռ, ոսպ, լոբի), բանջարանոցային (սեղանի ճակնդեղ, գազար, կաղամբ), տեխնիկական (յուղատու կտավատ) մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) սելեկցիայով և առաջնային սերմնաբուծությամբ, նաև՝...

«Խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացման ծրագրին» նվիրված աշխատաժողով
Հուլիսի 16-ին «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ֊ում տեղի է ունեցել «Խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացման ծրագրին» նվիրված աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։
ԽԵԿ֊ի...

ՀՀ Էկոնոմիկայի նախարար՝ Գևորգ Պապոյանի և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ Ընկերության տնօրեն՝ Նորիկ Մկրտչյանի հանդիպումը։
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Էկոնոմիկայի նախարար՝ Գևորգ Պապոյանի և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ Ընկերության տնօրեն՝ Նորիկ Մկրտչյանի հանդիպումը։
Նախարարին է ներկայացվել Ընկերության գործունեության հետ կապված զարգացման հեռանկարները և խնդիրները։
Ինչպես նաև քննարկվել է աշխատանքների առաջնահերթությունը՝ բերքահավաքին ընդառաջ։

Հանդիպում մարզպետարանում
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Նորիկ Մկրտչյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են կայանի գործունեությանն առնչվող հարցեր։
Կարևորելով կայանի դերը, ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում՝ մարզպետը նշել է, որ...

Շանթ հեռուստաընկերության անդրադարձը
Գյումրիի Սելեկցիոն կայանի գիտաշխատողները ստեղծում են Հայաստանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ու բարձր բերքատվություն ապահովող սերմատեսակներ: Գիտափորձերից հետո ցորենի, գարու, հատիկընդեղենի և այլ սերմատեսակները հավաստագրվում են գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոնում: Այս տարի ևս սելեկցիոն կայանը գյուղատնտեսներին ու ֆերմերներին է առաջարկում...

«ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է
Գյուղատնտեսությամբ զբաղվող, կամ ոլորտով հետաքրքրված անձանց և կազմակերպություններին
Ընկերությունում «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հիմնված և վերջերս բացված տնկարանային տնտեսությունում վաճառվում են անտառապատման ու կանաչապատման համար դեկորատիվ թփատեսակներ՝
ցախակեռաս
ֆորզիցիա
սրնգենի
Գործում է մանրածախ և մեծածախ վաճառք՝ հենց տնկարանից։