<<Գյումրիի սելեկցիոն կայան>> գիտաարտադրական ՓԲԸ-ում վերականգնվեց և նոր հիմքերի վրա դրվեց շաքարի ճակնդեղի երբեմնի սերմարտադրությունը։
2021 թվականին հիմնված շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծրագիրը տվեց իր ցանկալի արդյունքները և Ընկերությունում այս տարի արդեն շաքարի ճակնդեղի փորձարարական տեղամասերից ստացվել են սերմեր։ Ամենայն հավանականությամբ 2023 թվականին շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծավալները էականորեն կավելանան։
Այսօր <<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ում կայացավ հանդիպում ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության(FAO) թիմի ղեկավար, գյուղատնտեսության հարցերով ազգային փորձագետ Վ․ Ամիրխանյանի , Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի բույսերի պաշտպանության պատասխանատու Վ․ Ֆակավայի և Ընկերության ներկայացուցիչների միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվեց՝ Ընկերության գործունեության կարևորությունը ՀՀ պարենային անվտանգության ապահովման հարցում, Ընկերության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունը և հետևանքները գյուղատնտեսության վրա և դրանց կանխարգելման ու հակազդման մեխանիզմները։
Հանդիպման ավարտին կատարվեց շրջայց Ընկերության տարածքում։
2022 ԹՎԱԿԱՆԸ՝ ԹՎԵՐՈՎ
1․ Ընկերության ագրոլաբորատորիայում, համաձայն 2022թ․ աշխատանքային պլանի իրականացվել է թվով 1516 փորձաքննություն , այդ թվում ՝ բուսական 1025 փորձաքննություն, հողային 491 փորձաքննություն։Լաբորատոր անալիզների տվյալները օգտագործվում են ինչպես ընթացիկ աշխատանքների, այնպես էլ գիտական աշխատանքների կազմակերպման և վերլուծությունների համար։2․ Ընկերության ագրոքիմիական լաբորատորիային...
ՄԵՔԵՆԱՏՐԱԿՏՈՐԱՅԻՆ ՊԱՐԿ
Ընկերությունում դեռևս 2020 թվականից ներդրվեց կարտոֆիլի բարձր վերարտադրության տնկանյութի համակարգված սերմարտադրություն, զուգահեռ, սկսվեցին նաև իրականացվել կարտոֆիլի տարբեր սորտերի սորտափորձարկումներ(2022թ. դրությամբ 28 սորտ, որոնցից 6-ը ներկայացվել են պետական գրանցմաբ)։Ընկերությունում կարտոֆիլաբուծության զարգացման ծրագրի հեռանկարների իրականացմանը խթանեց <<CARMAC...
2022 ԹՎԱԿԱՆԸ՝ ԹՎԵՐՈՎ
<<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ն ուղիղ 1 տարի առաջ ձեռնամուխ եղավ Ընկերությունում զարգացնել պտղաբուծության ճյուղ, որի նպատակով իրականացվեց Ծրագիր՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և Եվրոմիության ֆինանսավորմամբ իրականացվող <<EU4Environment. Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա>> ծրագրի օժանդակությամբ։Ծրագրի շրջանակներում Ընկերությունում կատարվեց...
2022 ԹՎԱԿԱՆԸ ԹՎԵՐՈՎ
2022թ. Ընկերությունում գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի արտադրական ծավալը կազմել է շուրջ 601 տոննա, 2019թ․ և 2021թ․ համեմատությամբ համախառն բերքը ավելացել է համապատասխանաբար 7,2 %-ով և 39,8%-ով, իսկ 2020թ․ ցուցանիշներից պակաս է 6.1%-ով: