<<Գյումրիի սելեկցիոն կայան>> գիտաարտադրական ՓԲԸ-ում վերականգնվեց և նոր հիմքերի վրա դրվեց շաքարի ճակնդեղի երբեմնի սերմարտադրությունը։
2021 թվականին հիմնված շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծրագիրը տվեց իր ցանկալի արդյունքները և Ընկերությունում այս տարի արդեն շաքարի ճակնդեղի փորձարարական տեղամասերից ստացվել են սերմեր։ Ամենայն հավանականությամբ 2023 թվականին շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծավալները էականորեն կավելանան։
Այսօր <<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ում կայացավ հանդիպում ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության(FAO) թիմի ղեկավար, գյուղատնտեսության հարցերով ազգային փորձագետ Վ․ Ամիրխանյանի , Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի բույսերի պաշտպանության պատասխանատու Վ․ Ֆակավայի և Ընկերության ներկայացուցիչների միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվեց՝ Ընկերության գործունեության կարևորությունը ՀՀ պարենային անվտանգության ապահովման հարցում, Ընկերության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունը և հետևանքները գյուղատնտեսության վրա և դրանց կանխարգելման ու հակազդման մեխանիզմները։
Հանդիպման ավարտին կատարվեց շրջայց Ընկերության տարածքում։
GLOBAL WATER SUPPLY TO BE OCCURRED FROM 2030 - UNESCO
Food security will become a more pressing global issue in the coming decades. Global demand for food and other agricultural products is projected to increase by 50% in 2012-2050.
Այսօր՝ սույն թվականի հունիսի 3-ին կնքվեց լայն համագործակցության մասին պայմանագիր ՀՀ ԷՆ «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ի և ՌԴ հացահատիկի ազգային կենտրոն Պ.Պ. Լուկյանենկոյի անվան ինստիտուտի միջև: Ինստիտուտը հանդիսանում է ՌԴ և Եվրասիական տարածաշրջանում ամենամեծ և ամենահեղինակավոր գիտահետազոտական կառույցը:Համագործակցությունը էական ազդեցություն կունենա ՀՀ...