
<<Գյումրիի սելեկցիոն կայան>> գիտաարտադրական ՓԲԸ-ում վերականգնվեց և նոր հիմքերի վրա դրվեց շաքարի ճակնդեղի երբեմնի սերմարտադրությունը։
2021 թվականին հիմնված շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծրագիրը տվեց իր ցանկալի արդյունքները և Ընկերությունում այս տարի արդեն շաքարի ճակնդեղի փորձարարական տեղամասերից ստացվել են սերմեր։ Ամենայն հավանականությամբ 2023 թվականին շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծավալները էականորեն կավելանան։

Այսօր <<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ում կայացավ հանդիպում ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության(FAO) թիմի ղեկավար, գյուղատնտեսության հարցերով ազգային փորձագետ Վ․ Ամիրխանյանի , Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի բույսերի պաշտպանության պատասխանատու Վ․ Ֆակավայի և Ընկերության ներկայացուցիչների միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվեց՝ Ընկերության գործունեության կարևորությունը ՀՀ պարենային անվտանգության ապահովման հարցում, Ընկերության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունը և հետևանքները գյուղատնտեսության վրա և դրանց կանխարգելման ու հակազդման մեխանիզմները։
Հանդիպման ավարտին կատարվեց շրջայց Ընկերության տարածքում։

ԵՐԲ ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է ՏԱԼԻՍ
<<Գյումրիի սելեկցիոն կայան>>ՓԲԸ-ի ԽԵԿ տոհմային տնտեսությունն՝ այսօր

ՄԱՅԻՍԻ 12-Ը ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
ԲՈՒՅՍԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մայիսի 12-ին «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ Ընկերության տնօրեն Ն. Մկրտչյանը մասնակցեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցած «Բույսերի պաշտպանության օր» մասնագիտական տոնին։
Պարենամթերքի, սննդամթերքի ապահովվածություն, ինքնաբավություն, անվտանգություն, մատչելիություն. սրանք խնդիրներ են որ ծառացած են աշխարհի մեծ ու...

ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ՝ ՆՈՐ ՍՈՐՏԵՐ
<<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ում բուծված գյուղատնտեսական մշակաբույսերի նոր սորտերի թիվն ավելացավ ևս երկուսով՝ գարնանացան գարի՝ <<Գայանե>> և լոբի սովորական՝ <<Շիրակի մանուշակագույն >>։
Սորտերը ստացել են համապատասխան արտոնագիր և գրանցվել <<Բույսերի սորտերի պահպանության պետական գրանցամատյանում>> ։
Նոր սորտերի...

Սելեկցիոն կայանի գիտաշխատողները
Սելեկցիոն կայանի գիտաշխատողներ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Գ. Դավիդովսկին, գիտաշխատող Ա. Վերնիզորը և կենսաբանական գիտությունների թեկնածու Գ. Ձիթողցյանը աշնանացան ցորենի դաշտում: 1983 թվական: