
<<Գյումրիի սելեկցիոն կայան>> գիտաարտադրական ՓԲԸ-ում վերականգնվեց և նոր հիմքերի վրա դրվեց շաքարի ճակնդեղի երբեմնի սերմարտադրությունը։
2021 թվականին հիմնված շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծրագիրը տվեց իր ցանկալի արդյունքները և Ընկերությունում այս տարի արդեն շաքարի ճակնդեղի փորձարարական տեղամասերից ստացվել են սերմեր։ Ամենայն հավանականությամբ 2023 թվականին շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծավալները էականորեն կավելանան։

Այսօր <<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ում կայացավ հանդիպում ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության(FAO) թիմի ղեկավար, գյուղատնտեսության հարցերով ազգային փորձագետ Վ․ Ամիրխանյանի , Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի բույսերի պաշտպանության պատասխանատու Վ․ Ֆակավայի և Ընկերության ներկայացուցիչների միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվեց՝ Ընկերության գործունեության կարևորությունը ՀՀ պարենային անվտանգության ապահովման հարցում, Ընկերության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունը և հետևանքները գյուղատնտեսության վրա և դրանց կանխարգելման ու հակազդման մեխանիզմները։
Հանդիպման ավարտին կատարվեց շրջայց Ընկերության տարածքում։

«ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է
Գյուղատնտեսությամբ զբաղվող, կամ ոլորտով հետաքրքրված անձանց և կազմակերպություններին
Ընկերությունում «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հիմնված և վերջերս բացված տնկարանային տնտեսությունում վաճառվում են անտառապատման ու կանաչապատման համար դեկորատիվ թփատեսակներ՝
ցախակեռաս
ֆորզիցիա
սրնգենի
Գործում է մանրածախ և մեծածախ վաճառք՝ հենց տնկարանից։

ԱՉՔԱՊԱՏՎԱՍՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
«ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ գործող «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հիմնված ջերմատուն – տնկարանում կատարվել են տանձենու և խնձորենու աչքապատվաստի աշխատանքներ։

Մուշեղ Մուրադյանի այցը «Գյումրիի սելեկցիոն կայան»
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան»։
Տնօրեն Նորիկ Մկրտչյանի ուղեկցությամբ Մուշեղ Մուրադյանը շրջել է կայանի տարածքով, ծանոթացել ընկերության աշխատանքներին: Մարզպետին է ներկայացվել գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկումների համար կատարված ցանքատարածություններից ստացված բերքն ու անդրադարձ...

<<Նուտանս 115>>
<<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ում ընթանում է գարնանացան գարու<<Նուտանս 115>> սորտի բերքահավաքը

<<Գյումրիի սելեկցիոն կայան>>ՓԲԸ-ում աշխատանքային եռուզեռ է
<<Գյումրիի սելեկցիոն կայան>>ՓԲԸ-ում աշխատանքային եռուզեռ է․ ընթանում են կորնգանի <<Սիսիանի տեղական>> սորտի սերմադաշտի բերքահավաքի աշխատանքները։

«Խտրականության բացառումը աշխատանքային հարաբերություններում»
Ագրոարդի համակարգի աշխատողների Արհմիություն-ի և Սոլիդարիթի Սենթերի համագործակցության շրջանակներում մեկնարկել է «Խտրականության բացառումը աշխատանքային հարաբերություններում» թեմայով երկօրյա սեմինարը։