Wheat Nirsa

Նիրսան կայանի աշնանացան ցորենի սորտերից է, որը բուծվել է միջսորտային տրամախաչումից /Նիգրիարիստատում 81-81×Լյուտեսցենս 1673/3/:
Սորտը բարձր բերք ապահովում է հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիներում: 2006-2007թթ. փորձարկվել է նաև Սիսիանում և Արցախում, որտեղ նույնպես լավ է դրսևորվել:

Տնտեսական արժեքավոր հատկանիշները

  • Սորտը շրջանացվել է 2005թ-ին, միջին բերքատվությունը կազմում է 45-50 ց/հա, իսկ առավելագույնը` 70-75 ց/հա:
  • Ձմեռադիմացկուն է (4-5 բալ), միջահաս, կանգուն (5 բալ):
  • Դիմացկուն է ժանգասնկային հիվանդությունների նկատմամբ (4-5բալ):
  • Արդյունավետ թփակալումը շատ բարձր է, ունի 3-5 հասկակիր ցողուն, հասունանալիս չի թափվում:
  • Հատիկը միջինից խոշոր է,կլորավուն,1000 հատիկի մասսան 42-50 գրամ, ապակենմանությունը 91%:
  • Շնորհիվ հատիկներում սպիտակուցների բարձր (12.78-13.68%)պարունակության,այն դասվու է ուժեղ ցորենների շարքին, ունի հացաթխման լավ որակ` հում սոսնձանյութը 28.95-32.38% է:
  • Միաժամանակ այն լավ ձավարացու սորտ է:
  • Նիրսայի աճը մինչև թփակալում դանդաղ է,թփակալվելուց հետո այն արագանում է:
  • Բուսաբանական հատկանիշները

    Սորտի այլատեսակը էրիտրոսպերմում է (Triticum aestivum var. erythrospermum):
    Հասկը սպիտակ է,պրիզմայաձև,քիստերը 6.5-7.5 սմ երկարությամբ, սպիտակ: Հատիկը կարմիր է, կլորավուն, լավ արտահայտված փոսիկներով:

    Ցողունը ամուր, սնամեջ, 85-95 սմ երկարությամբ: Հասկը խոշոր` 9-11 սմ:
    Թփի ձևը կանգուն է, տերևը մերկ է` կանաչ գույնի: Հասկիկային թեփուկները ձվանման են (7-9 մմ), շատ թույլ արտահայտված ջղավորությամբ, ատամիկը երկար է, սրածայր, առանց ուսի, ողնուցը ուժեղ արտահայտված:

    Ագրոտեխնիկական առանձնահատկությունները

    Ինտենսիվ սորտ է, պարարտանյութերի քանակի ավելացումը ուղիղ համեմատական է բերքատվության բարձրացմանը:
    Ցանքի նորման 250-300 կգ/հա կամ 5-7 միլիոն ծլունակ հատիկ:
    Սերմերը ցանքից առաջ ախտահանվում են` սնկային հիվանդություններից և արմատային փտումից պաշտպանված լինելու համար:
    Ցանքը պետք է կատարել այնպես, որ մինչև կայուն ցրտերը (+5,-5) բույսերը լրիվ թփակալված լինեն:
    Կախված տվյալ տարվա եղանակային պայմաններից, վեգետացիայի ընթացքում հարկավոր է կատարել մեկ ոռոգում` հասկակալման փուլում: Եթե ցանքի ժամանակաշրջանում չորային է` կատարել ծլաջուր 800-1000 մ3հա ջրի ծախսման նորմայով:
    Մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքները կազմակերպել վաղ գարնանը` մինչև խողովակակալման փուլի սկիզբը:
    Անկախ բոլոր տիպի ագրոտեխնիկական միջոցառումներից, վաղ գարնանը պետք է սնուցել ազոտական պարարտանյութով` 300 կգ/հա:
    Նախորդը ցանկալի է լինի բազմամյա կամ միամյա խոտաբույսեր, ինչպես նաև շարահերկ մշակաբույսեր:

    Description

    Reviews

    There are no reviews yet.

    Be the first to review

    Your email address will not be published. Required fields are marked *