
April 22, 2024By Astghik Khazhakyan
Հանդիպում մարզպետարանում
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Նորիկ Մկրտչյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են կայանի գործունեությանն առնչվող հարցեր։
Կարևորելով կայանի դերը, ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում՝ մարզպետը նշել է, որ...

October 8, 2023By Astghik Khazhakyan
Շանթ հեռուստաընկերության անդրադարձը
Գյումրիի Սելեկցիոն կայանի գիտաշխատողները ստեղծում են Հայաստանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ու բարձր բերքատվություն ապահովող սերմատեսակներ: Գիտափորձերից հետո ցորենի, գարու, հատիկընդեղենի և այլ սերմատեսակները հավաստագրվում են գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոնում: Այս տարի ևս սելեկցիոն կայանը գյուղատնտեսներին ու ֆերմերներին է առաջարկում...

September 15, 2023By Astghik Khazhakyan
«ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է
Գյուղատնտեսությամբ զբաղվող, կամ ոլորտով հետաքրքրված անձանց և կազմակերպություններին
Ընկերությունում «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հիմնված և վերջերս բացված տնկարանային տնտեսությունում վաճառվում են անտառապատման ու կանաչապատման համար դեկորատիվ թփատեսակներ՝
ցախակեռաս
ֆորզիցիա
սրնգենի
Գործում է մանրածախ և մեծածախ վաճառք՝ հենց տնկարանից։

September 15, 2023By Astghik Khazhakyan
ԱՉՔԱՊԱՏՎԱՍՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
«ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ գործող «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հիմնված ջերմատուն — տնկարանում կատարվել են տանձենու և խնձորենու աչքապատվաստի աշխատանքներ։

August 9, 2023By Astghik Khazhakyan
Մուշեղ Մուրադյանի այցը «Գյումրիի սելեկցիոն կայան»
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան»։
Տնօրեն Նորիկ Մկրտչյանի ուղեկցությամբ Մուշեղ Մուրադյանը շրջել է կայանի տարածքով, ծանոթացել ընկերության աշխատանքներին: Մարզպետին է ներկայացվել գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկումների համար կատարված ցանքատարածություններից ստացված բերքն ու անդրադարձ...
