Лен Гукасян-17
Ղուկասյանի 17 սորտը բուսաբանական առանձնահատկություններով և տնտեսական նշանակությամբ տարբերվում է թելատու տեսակից:
Յուղատու կտավատը (лен-кудряш или рогач) պատկանում է Linum ընտանիքին (Linaceae), միջերկրածովյան ենթատեսակին (subsp.mediterranium Vavet Ell):
Ղուկասյանի -17 սորտը բուծվել է Գյումրիի (Լենինականի)սելեկցիոն կայանում` մասսայական ընտրության ճանապարհով,Ղուկասյանի տարածաշրջանի կտավատի համակցություններից (պոպուլյացիաներից):
Շրջանացվել է 1948թ.: Սորտի հեղինակներն են` Ա.Պ.Վերնիգորը, Ա.Ե.Գուլանյանը:
Սորտը բնորոշվում է փարթամ ճյուղավորությամբ, բույսերի բարձրությունը` 35-40 սմ, տերևները մուգ կանաչավում են, ցողունը կանգուն, էլաստիկ:
Ծաղիկները բաղկացած են հինգական կանոնավոր կապույտ ծաղկաթերթիկներից, որոնք բացվում են առավոտյան ժամերին, ցերեկը ծաղկաթերթիկները թափվում են և նորերն են գոյանում:
Բույսերի ծաղկումը տևում է 25-29 օր:
Վեգետացիոն շրջանը 80-85 օր է:
Պտուղը հնգամաս կլորավուն տուփիկ է` 0.5-0.7 սմ լայնությամբ, որտեղ մեկուսացված և զետեղված են տասական հատիկներ:
Հատիկները երկարավում են, դարչնագույն փայլով: 1000 հատիկի կշիռը 6-8 գրամ է:
Յուղի պարունակությունը հատիկներում 40-45 %: Բերքատվությունը կախված ագրոտեխնիկայից` 12-15 ց/հա:
Կտավատը ցանվում է վաղ գարնանը, հացահատիկային մշակաբույսերին համընթաց:
Ցանքի նորման` 50-55կգ/հա:
Ցանվում է սովորական հացահատիկային նեղաշար շարքացաններով:
Վեգետացիայի ընթացքում, տեղումների բացակայության պարագայում, պտուղների կազմավորման ժամանակ անհրաժեշտ է ջրել:
Մշակության ագրոտեխնիկան
Կտավատը հողում եղած սննդանյութերը ծախսում է իր ամբողջ վեգետացիայի ընթացքում: Ազոտական սնուցումը կատարում են մինչև մշակաբույսերի կոկոնակալումը:
Յուղատու կտավատի սերմերի նախապատրաստման վրա լուրջ ուշադրություն պետք է դարձնել, քանի որ մշակվող դաշտերում շատ մոլախոտերի սերմեր իրենց մեծությամբ քիչ են տարբերվում կտավատի սերմերից:
Սերմերը նախօրոք պետք է լավ զտել կտավատի սերմազտիչով: Հիվանդությունները տարածվում են նաև յուղատու կտավատի սերմերի միջոցով, ուստի ցանքից առաջ սերմերը պետք է ախտահանել:
Յուղատու կտավատին մեծ վնաս է հասցնում նաև գաղձը: Դրանով վարակված կտավատի բույսերը շատ վատ են աճում, ժամանակից շուտ հասունանում և քիչ բերք տալիս:
Ցանքը պետք է կատարել շարքացանով` վաղ գարնանը, ցանքի 50-60 կգ/հա նորմայով:
Կտավատի ցանքերում տարածված է կտավատի ֆուզարիալ թառամումը, որից բույսերը մահանում են: պայքարի հիմնական եղանակն է ցանքաշրջանառության կիրառումը, ընդ որում, կտավատը նույն տեղում խորհուրդ է տրվում մշակել 3-4 տարի:
Որպես մոլախոտերի դեմ պայքարի միջոց կատարվում է սրսկում` թփակալման փուլից մինչև խողովակակալումը:
Յուղատու կտավատի բերքահավաքը կատարվում է կոմբայնով` բույսերի լրիվ հասունացման փուլում:
Հաջորդ ցանքի համար նախատեսված սերմը զտում, տեսակավորում են, չորացնում (խոնավությունը 12%-ից ավել չպետք է լինի) և պահեստավորում:
Отзывы
Отзывов пока нет.