Армянская Красная Фасоль
Ստացվել է Լենինականի սելեկցիոն կայանում, Աշտարակի տեղական սորտերից, անհատական ընտրության եղանակով: Պետական սորտափորձարկման է ներկայացվել 1949 թվականին և շրջանացվել 1953 թվականին:
Հեղինակներն են հանրապետության վաստակավոր գյուղատնտես Ա.Պ.Վերնիգորը և սելեկցիոներ Մ.Ե.Վերնիգորը:
Բուսաբանական և մորֆոլոգիական առանձնահատկությունները
Պատկանում է սովորական լոբիների խմբին (Phaseolus vulgaris Savi), բույսերը թփային են, թույլ փաթաթվող, 35-45 սմ բարձրությամբ:
Տերևները միջին մեծության են, եռամասնյա տերևիկները`սրտաձև-սրածայր: ՈՒնդերը թրանման են, 9-12 սմ երկարությամբ, գերազանցապես 4-6 սերմերով: Ներքին հարկի պատիճները կազմավորվում են ցողունի վրա`գետնից 10-16 սմ-ի վրա: Ծաղիկները սպիտակ են, հավաքվում են ողկույզի մեջ` 4-8 հատով:
Սերմերը հարթ էլիպսանման են, ուռուցիկ թևով,բալագույն-կարմիր, սպիտակ սերմաբլթակով:
Տնտեսական կարևոր առանձնահատկությունները
Հայկական կարմիրը բարձր բերքատու սորտ է, միջին բերքատվությունը 15-18 ց/հա, պոտենցիալ բերքատվությունը` 20-25 ց/հա բերք:
Սերմերի եփելիությունը միջին է, օժտված է բարձր համային հատկությամբ, սերմերի մեջ սպիտակուցների պարունակությունը հասնում է 20-23 %-ի: Սերմերը միջին խոշորության են, 1000 հատիկի մասսան 260-280 գրամ:
Միջահաս են, վեգետացիոն շրջանը 90-105 օր: Դիմացկուն է վնասատուների նկատմամբ, թույլ է վարակվում բակտերիոզով և անտրակնոզով: ՈՒնի միջակ երաշտադիմացկունություն : Գերհասունանալիս ունդերը ճաքում են և սերմերը թափվում:
Ագրոտեխնիկական առանձնահատկությունները
Լոբին ջերմասեր է, սերմերը սկսում են ծլել 80-1000C ջերմության պայմաններում: Լոբին ցրտահարվում և ոչնչանում է -0-100C սառնամանիքի պայմաններում:
Խոնավության նկատմամբ պահանջկոտ չէ, վեգետացիայի ընթացքում բավարարվում է 1-2 ոռոգմամբ:
Լոբին շարահերկ մշակաբույս է, լավագույն նախորդ է հացազգի մշակաբույսերի համար։
Զգայուն է պարարտանյութերի նկատմամբ, ֆոսֆորի և կալիումի պակասի դեպքում տերևները դեղնում են, երբեմն յասամանի երանգավորում ստանում:
Բարձր բերքի ապահովման համար անհրաժեշտ է աշնանը խորը վարի տակ տալ ֆոսֆոր և կալիում` 40-60 կգ/հա ազդող նյութի հաշվով:
Լոբին պետք է ցանել այն հաշվով, որ ծիլերն ստացվեն ուշ գարնանային ցրտահարությունից հետո, այսինքն` Շիրակի և նախալեռնային գոտու պայմաններում մայիսի երրորդ տասնօրյակում (մայիսի 25-ից հետո), իսկ հարթավայրային գոտում` մայիսի առաջին տասնօրյակում:
Լոբին շարահերկ է, շարքերի լայնությունը 35-40 սմ, իսկ ժապավենային ցանքի դեպքում` 45-50 սմ, միջժապավենը և ժապավենի մեջ եղած երկու շարքերի հեռավորությունը` 20-25 սմ:
Ցանքի նորման ծլունակ սերմերի հաշվով 0.3-0.4 միլիոն, իսկ կշռային նորման` կախված սերմերի խոշորությունից` 70-90 և 100-150 կգ/հա, իսկ խոշորահատիկ սերմերի համար` 150-200 կգ/հա:
Ցանքերի խնամքը
Ծլելուց 7-8 օր անց միջշարքային տարածություններն անհրաժեշտ է քաղհանել և փխրեցնել, այն կրկնելով 15-20 օր հետո, այնուհետև` ըստ անհրաժեշտության:
Բույսերի կոկոնակալման շրջանում անհրաժեշտ է սնուցել հանքային պարարտանյութերով` 100 գ սուպերֆոսֆատ և 50 գ կալիումական աղ:
Լոբին պետք է ջրել, երբ տերևները մուգ կանաչ գույն են ստանում: Ոռոգումը կատարել միայն օրվա հով ժամերին` վաղ առավոտյան կամ երեկոյան:
Բերքահավաքը
Լոբու բերքը պետք է հավաքել օր ու մեջ, թույլ չտալով, որ ունդերը մեծանան ու կոպտանան: Հավաքած բերքը անմիջապես պետք է փոխադրել ծածկի տակ և փռել բարակ շերտով:
Отзывы
Отзывов пока нет.