Пшеница Гром

Սորտը պատկանում է արժեքավոր ցորենների դասին:
Միամյա փափուկ ցորեն է, այլատեսակը` Lutescens:
Հասկը բրգաձև , ողնուցը միջին խորության, սպիտակ, միջին երկարության: հասկի ծայրին նկատվում են կարճ քիստանման ելուստներ:

Կենսաբանական բնութագիրը

  • Ատամիկը կարճ, թույլ թեքված, կարմրահատ:
  • Գյումրիի սելեկցիոն կայանը 2011 թվականից զբաղվում է Գռոմ սորտի առաջնային սերմնաբուծությամբ:
  • Կայանում` Գռոմ սորտի երկարատև տարիների առաջնային սերմնաբուծության արդյունքում, ադապտացել է ՀՀ բնակլիմայական պայմաններին` բարելավելով հատիկի որակական հատկանիշները:
  • Բույսի բարձրությունը 64-89 սմ:
  • Հարավային շրջաններում, բարենպաստ պայմաններում բույսի երկարությունը հասնում է մինչև 90 սմ-ի:
  • 1000 հատիկի կշիռը` 33-48 գրամ:
  • Շրջանացվել է 2006թվականին:
  • Սորտի առավելությունները

  • Ձմեռադիմացկուն է, չի պառկում, մեքենահարմար է, չորադիմացկուն, կայուն` հիվանդությունների նկատմամբ:
  • ՈՒնի հացաթխման բարձր որակ:
  • 14-170Cդեպքում կատարել ցանք:
  • Վաղ ցանքերի դեպքում բույսը ուժեղ թփակալվում է պատրաստվելով ձմեռացման:
  • Թույլ թփակալվածները տուժում են վնասատուներից:
  • ՈՒշացած ցանքի ժամանակ բույսի արմատային համակարգը չի հասցնում ձևավորվել և միայն բարենպաստ եղանակային պայմաններն են նպաստում լիարժեք ձևավորմանը, որն էլ իր հերթին ձգձգում է աճն ու զարգացումը 20-30%-ով` նվազեցնելով բերքատվությունը:
  • Պարարտացումը- ազոտական `400-600 ց/հա, P2O5-50-70ց/հա, K2Օ-60-80 ց/հա:
  • Ցանքը կատարվում է 5 մլն ծլունակ հատիկի հաշվով, սակայն հյուսիսային, լեռնային, նախալեռնային շրջաններում մինչև 7 մլն ծլունակ հատիկի հաշվով:
  • Հասունացումը- Վեգետացիայի տևողությունը 223-278 օր է: Հասունացման միջին տևողություն ունեցող սորտ է:
  • Միջին բերքատվությունը` 53.7 ց/հա:
  • Պոտենցիալ բերքատվությունը` 81.8 ց/հա:
  • Դիմացկուն է փոշեմրիկի և դեղին ժանգի նկատմամբ, զգայուն` ցողունային ժանգի նկատմամբ:
  • Դասվում է ուժեղ ցորենների շարքին:
  • Գռոմը, բացի արժեքավոր ցորեն լինելուց, ուժեղ թփակալման շնորհիվ համարվում է նաև հիանալի անասնակեր:

Ագրոտեխնիկական առանձնահատկությունները

  • Ինտենսիվ սորտ է, պարարտանյութերի քանակի ավելացումմը ուղիղ համեմատական է բերքատվության բարձրացմանը:
    Ցանքի նորման 300-320 կգ/հա կամ 5-7 միլիոն ծլունակ հատիկ:
  • Սերմերը ցանքից առաջ ախտահանվում են սնկային հիվանդություններից և արմատային փտումից պաշտպանված լինելու նպատակով:
  • Ցանքը կատարել յուրաքանչյուր գոտուն բնորոշ օպտիմալ ժամկետում, թփակալված բույսի ձմեռացումը լիարժեք անցկացնելու նպատակով:
  • Կախված տվյալ տարվա եղանակային պայմաններից, վեգետացիայի ընթացքում հարկավոր է կատարել մեկ ոռոգում` հասկակալման փուլում:
  • Եթե ցանքի ժամանակաշրջանում չորային է` կատարել ծլաջուր 800-1000 մ3/հա ջրի ծախսման նորմայով:
  • Մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքները կազմակերպել վաղ գարնանը` մինչև խողովակակալման փուլի սկիզբը:
  • Անկախ բոլոր տիպի ագրոտեխնիկական միջոցառումներից, վաղ գարնանը պետք է սնուցել ազոտական պարարտանյութով` 300 կգ/հա:
  • Նախորդը ցանկալի է լինի բազմամյա կամ միամյա խոտաբույսեր, ինչպես նաև շարահերկ մշակաբույսեր:
Категория:

Отзывы

Отзывов пока нет.

Будьте первым, кто оставил отзыв на “Աշնանացան Ցորեն Գռոմ”

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *