Ячмень Гюмри

Գարու համախառն արտադրության ավելացման գործում կարևոր դեր ունի նոր, բարձրարժեք սորտերի ստացումը և դրանց ներդրումը արտադրության մեջ:
Գյումրու սելեկցիոն կայանում առաջին սելեկցիոն սորտը՝ Նուտանս 115-ը ստացվել է 1964 թ-ին, ներդրվել է 1965 թ-ին՝ փոխարինելով տեղական Նուտանսին:
Գյումրի սորտը հիբրիդային ծագում ունի և այն շրջանացվել է 2002 թվականին:
Սորտի բուսաբանական բնորոշումն է ssp. Hordeum distichum var. Nutans:
Այն ստացվել է բարդ տրամախաչման եղանակով: 1979-1980 թթ. Ռոլանդ × Օթիս, ապա Էլգինա × Նուտանս 115 հիբրիդային զուգակցություններից ստացված բարդ հիբրիդային բույսերը 1980-1985 թվականներին ցանվել են հիբրիդային տնկարաններում, կայունացած սորտագծերը հետագայում փորձարկվել են սելեկցիոն տնկարաններում: 1993-1997 թթ. մրցութային տնկարաններում բազմացվել և արդյունքների հիման վրա 1998թ. հանձնվել է սորտափորձարկման:
2002թ-ին շրջանացվել է հանրապետության նախալեռնային գոտու՝ Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում մշակելու համար:
Տնտեսական կարևոր առանձնահատկությունները
Սորտափորձարկման տվյալներով, փորձարկման տարիներին բերքատվությունը կազմել է 37-48 ց/հա, առավելագույնը՝ 63 ց/հա: Այն հատիկի բերքատվությամբ 10-12 %-ով գերազանցում է Նուտանս 115-ին:
Առավել արդյունավետ է օգտագործում վաղ գարնանային աճման նպաստավոր պայմանները, պլաստիկ է և լավ է հարմարվում գարնանամուտի եղանակային պայմաններին:
Չորադիմացկուն է, գերխոնավ պայմաններում և խիտ ցանքերում պառկում է, սակայն համեմատաբար դիմացկուն է քան Նուտանս 115-ը:

Խմբակային դիմացկունությունը քարամրիկի և փոշեմրիկի նկատմամբ 7-8 բալ է, ալրացողի՝ 6-7 բալ, գծային հելմինտոսպորիոզ՝ 8-9, գաճաճ և տերևային ժանգերի՝ 8-9 բալ:
Միջահաս է, վեգետացիոն շրջանի տևողությունը 90-96 օր է (կախված ամառվա եղանակային պայմաններից):
Հատիկները խոշոր են, 1000 հատիկի մասսան 52-54 գրամ է, բնաքաշը՝ 720-750 գ/լ:
2.2-2.4 մմ ֆրակցիայի հատիկները կազմում են ընդհանուր զանգվածի 92-94 %-ը:
Հատիկները ուռուցիկ օվալանման են :

Բուսաբանական առանձնահատկությունները

Պատկանում են nutans այլատեսակին:
Հասկերի երկարությունը քիստերով 17-18 սմ է, առանց քիստերի՝ 8-10 սմ:
Հասկում հասկիկների քանակը՝ 10-14 հատ է, հատիկներինը՝ 22-28: Հասկը դեղին է, դարմանագույն, քիստերը սղոցաձև:
Գերհասունացման դեպքում հասկը չի կտրվում և հատիկները չեն թափվում:
Հատիկներում սպիտակուցների տոկոսը չի գերազանցում 12.0-12.5 %-ից, հետևաբար այն լիարժեք չի ապահովում գարեջրային պահանջներին:

Մշակության ագրոտեխնիկան

Սորտի գենետիկական պոտենցիալը թույլ են տալիս լավագույն ագրոֆոնի պայմաններում ապահովել 65-70 ց/հա հատիկի բերք:
Դաշտի ընտրությունն ու նախապատրաստումը հարկավոր է սկսել աշնանից: Նշված քանակի բերք ապահովելու համար, անհրաժեշտ է աշնանը հողը պարարտացնել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով, համապատասխանաբար P2O5 -100-120, K2O -140-150կգ/հա, իսկ գարնանը նախացանքային կուլտիվացիայի ժամանակ՝ N -50-60 կգ/հա ազդող նյութի հաշվով:
Ցանքի նորման սահմանվում է 4.5-5.0 միլիոն ծլունակ սերմի հաշվով, իսկ կշռային հարաբերությամբ, կախված սերմերի խոշորությունից՝ 200-230 կգ/հա:
Ցանքը պետք է կատարել ախտահանված սերմերով:
Ցանքի խորությունը 5-7 սմ, ցանքից անմիջապես հետո դաշտը գլանել:
Ոռոգելի դաշտերում , գլանումից հետո անցկացնել ոռոգիչ ակոսները:
Թփակալման ժամանակ կազմակերպել քիմիական պայքար մոլախոտերի դեմ ( 2.4 Դ-1.4 կգ) կամ ֆենագոն (0.6-0.8 լ/հա):
Բերքահավաքը պետք է կատարել , երբ բույսերի ներքևի միջհանգույցները չորացել են:

Описание

Отзывы

Отзывов пока нет.

Будьте первым, кто оставил отзыв на “Գարնանացան Գարի Գյումրի”

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *