Ячмень Айк

Հայկ սորտի լատիներեն անունը՝Hordeum vulgare.H.distichon,Hayk:
Սկզբում կատարվել է միջսորտային խաչասերում (Նուտանս115×Լադա):
1993 թ. Ստացված հիբրիդը տրամախաչվել է (Նուտանս115×Լադա)× Նուտանս 115-ի հետ: Անհատական ընտրության եղանակով ընտրվել են բույսերը, հետագայում՝ 2004-2011 թթ. Բազմացվել և ուսումնասիրվել են մրցութային տնկարանում:
2012 թվականին հանձնվել է պետական սորտափորձարկման, իսկ 2014թվականին՝հաստատվել:
Ցողունն ունի կանգունություն, 82-87 սմ երկարություն, չի պառկում, սպիտակուցների տոկոսը հատիկներում կազմել է 10.5-11.5%,1000 հատիկի կշիռը 52-58գ.,բնաքաշը՝700-780 գ/լ: Քիստերը 12-13 սմ, ուղիղ սղոցանման, բաց հարդագույն:
Հայկ սորտի հատիկի բերքատվությունը 12-15 %-ով գերազանցում է շրջանացման մեջ գտնվող Նուտանս-115 սորտին: Պոտենցիալ բերքատվությունը 55-65 ց/հա է: Բույսի արդյունավետ թփակալումը 2.3-2.5, քիստերը հասկին զուգահեռ են, հասունացման ժամանակ հասկերը առանցքի հիմքից չեն կոտրվում, հատիկների թաղանթը նուրբ է և չթափվող: Այն կարող է օգտագործվել որպես գարեջրի հումք:
Մշակության ագրոտեխնիկան
Գարնանացան գարին բարձր բերք է տալիս կարտոֆիլից, շաքարի և կերի ճակնդեղից, ընդեղեն բույսերից,բազմամյա խոտաբույսերից հետո մշակված աշնանացան կամ գարնանացան ցորենի ցանքերում:
Պարարտացումը զգալի ազդեցություն է թողնում գարու հատիկի բաղադրության, հատկապես սպիտակուցային նյութերի քանակի փոփոխության վրա: Այդ իսկ պատճառով պարարտացման գործը կազմակերպելիս պետք է հաշվի առնել գարու մշակման ուղղությունը:
Գարեջրի և սպիրտաթորման համար մշակվող գարին պետք է պարարտացնել ազոտի սահմանափակ նորմայով:Գարու պարարտացման ամենալավ տարբերակը հանդիսանում է N-70, P-60 ,K-70կգ/հա-ն:
Այն դեպքում, երբ գարնանացան գարու նախորդները հանդիսանում են ցելից հետո մշակված աշնանացան կամ գարնանացան ցորենը, միամյա խոտաբույսերը, ընդեղեն բույսերը, ապա նախորդ բերքահավաքին զուգընթաց կատարել խոզանի երեսվար, իսկ 2-3 շաբաթ անց նախագութանիկավոր գութաններով խոր վար:
Երբ գարնանացան գարու նախորդ հանդիսանում են կարտոֆիլը,ճակնդեղը, ապա նախորդի բերքահավաքից հետո կատարել նախագութանիկավոր գութաններով խոր վար՝ 20-30 սմ խորությամբ:
Վաղ գարնանը առաջին իսկ հնարավորության դեպքում, դաշտը փոցխել մեկ-երկու հետքով:
Գարու յուրաքանչյուր հեկտարի վրա ցանվող ծլունակ հատիկների քանակը կախված է մշակության նպատակից և հողակլիմայական պայմաններից:
Չոր կլիմայական պայմանների անջրդի ցանքերում յուրաքանչյուր հեկտարի վրա պետք է ցանել 4.0-4.5 մլն հատիկ, խոնավ շրջաններում՝4.5-5.0 մլն հատիկ:
Գարին ցանել սովորական ցանքերով՝նեղաշար,խաչաձև:
Ցանքի խորությունը կախված է հողային պայմաններից, ցանքի ժամկետից:
Թեթև ավազակավային հողերում գարին պետք է ցանել 6-7, կավային ծանր հողերում՝ 4-5 սմ խորությամբ: Ցանքը կատարել վաղ գարնանը, երբ հնարավոր կլինի ցրտահերկը մշակել:
Բերքատվության բարձրացման գործում մեծ նշանակություն ունի ցանքից հետո դաշտի տափանումը՝ գլանակումը:
Գարնանացան գարու ցանքերը հիմնական պարարտացումից բացի, պետք է սնուցել ազոտական պարարտանյութով՝ 100-120 կգ/հա չափաքանակով՝ թփակալման ժամանակ:
Մինչև թփակալումը ցանքերը սրսկել հերբիցիդներով:

Описание

Отзывы

Отзывов пока нет.

Будьте первым, кто оставил отзыв на “Գարնանացան Գարի Հայկ”

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *